You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
About Us
ti amo ոսկերչական բրենդը հիմնադրվել է 2013 թվականին հայ ոսկերիչների ընտանիքի կողմից: Համադրելով ոսկերչական հմտությունները և նորագույն տեխնոլոգիաները` ti amo բրենդն առաջարկում է բարձրորակ և յուրօրինակ զարդեր:
Մեր կարգախոսն է. ti amo` պատրաստված է սիրով: Բրենդի անվան հիմքում ընկած է սերը։ Դա է պատճառը, որ մենք ցանկանում ենք, որ յուրաքանչյուր անձ, ով կկրի ti amo զարդերը, զգա իրեն սիրված։
ti amo-ն առաջարկում է ոչ միայն որակյալ, նրբաճաշակ, ժամանակակից և թրենդային զարդեր, այլև զարդեր, որոնք կընդգծեն Ձեր անհատականությունը։
Ոսկերիչները հանդիսանում են բրենդի հաջողության կարևորագույն մասնիկը։ Նրանց գիտելիքները, փորձը և բծախնդիր մոտեցումը զարդի նկատմամբ նպաստում են ti amo-ի հիմնական գաղափարին ` հասնել գեղեցկության և հիացմունքի յուրաքանչյուր ստեղծագործության մեջ։
Մտահղացումից մինչ վերջնական ստեղծագործություն զարդի յուրաքանչյուր մասնիկ կյանքի է կոչվում ինտենսիվ աշխատանքի արդյունքում։ Զարդի նախագծման և հաստատման փուլից հետո իրականացվում է զարդի 3D մոդելավորումը, որի շնորհիվ նախագիծը էսքիզային տարբերակից դառնում է առավել իրական ։ Արտադրության ընթացքում բոլոր զարդերն անցնում են որակի վերահսկողության բաժիններով։
ti amo –ում ընդունվում են նաև անհատական պատվերներ։ Մեր հմուտ դիզայներները կուղղորդեն Ձեզ և կօգնեն իրագործել Ձեր ոսկերչական մտահղացումները։
Jobs at TI AMO JEWELRY
The company currently has no vacancies
Look for jobs in similar companies or subscribe to TI AMO JEWELRY page to receive notifications about vacancies posted by the company