You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
About Us
«Կոնդի Տունը» դասական Երևանյան տուն է, որը վերածվել է բարի, թորարանի ու բացօթյա գրիլ բարի։ Աղմկոտ երեկույթների սիրահարները կարող են գտնել իրենց ժամանցը «Սարտր» սրահում։ «Ուրիշ Տեղ» գրիլ բարը տանիք-այգի է, որը ստեղծվել է ընկերական ու ընտանեկան հավաքների, համեղ ուտելու եւ առօրյա թեմաներ քննարկելու համար։ Այգուն կից արդեն գործում է ամառային լողավազանը, որը շոգ երևանյան ցերեկները կվերածի զով ժամանցի։ «Կոնդի Տունը» սիրով հյուրընկալում է նաև չծխողների, ում համար կա նախատեսված առանձին սրահ։
«Կոնդի Տան» խոհանոցը և բարը հիմնադիրների երկարամյա ճամփորդությունների ու ժամանակակից հայկական ըմպելիքներ ու խոհանոց ստեղծելու մտորումների արդյունքն է։
Բախտամյանների համար ըմպելարանը փոքրիկ հոբբիից արդեն դարձել է մասնագիտություն։ Այստեղ հաճախ կարելի է հանդիպել ընտանիքի անդամներին ուտելիք պատրաստելիս, խմիչք լցնելիս, կամ սեղանները սպասարկելիս։
Այստեղ ներկայացված է մրգօղիներ թորելու Բախտամյանների ընտանեկան փորձառությունը։ Սեփական այգիներից հավաքած ծիրանը, խնձորը, խաղողը պորտուգալական թորման սարքերի օգնությամբ վերածվում են մրգօղիների, որոնք մեր ստեղծարար բարմեններն օգտագործում են մի շարք կոկտեյլներում՝ այսպիսով հիմք դնելով հայկական միքսալոգիային։
Բացառապես կրակի վրա պատրաստվող ուտեստների մթերքը գնվում է հատընտիր ֆերմերներից և համեմվում արևելյան, արևմտյան ու հայկական խոհանոցի ավանդույթներից ներշնչված լավագույն օրինակներով։ Ցիտրուսային մրգերը, հայկական խոտաբույսերն ու արևելյան համեմունքները իրար հետ խառնվելով ստեղծում են համ, որը հատուկ է միայն «Կոնդի Տան» գրիլ բարին։
Այս ամենը վայելելու համար պետք է այցելել «Կոնդի Տուն» ու վստահել մեզ Ձեր երեկոն։
**
Jobs at THE KOND HOUSE
The company currently has no vacancies
Look for jobs in similar companies or subscribe to THE KOND HOUSE page to receive notifications about vacancies posted by the company