You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
Telcell OJSC
Telcell-ը առաջատար դիրքեր է զբաղեցնում Հայաստանի վճարահաշվարկային շուկայում 2007-ից սկսած։ Ընկերությունն ունի 350-ից ավելի աշխատակից, ովքեր միասին զարգացնում են բրենդի պրոդուկտները։
Ինչով ենք մենք զբաղվում
Telcell-ը վճարահաշվարկային ծառայություններ մատուցող էկոհամակարգ է, որի հիմնական պրոդուկտներից մեկը Telcell Wallet հավելվածն է։ Մենք այն անընդհատ բարելավում ենք, որպեսզի օգտատերերը ծառայությունների ամբողջական սպեկտր ստանան։
Էկոհամակարգի զարգացման համար մեծ նշանակություն ունեն նաև մյուս ենթաբրենդները՝ BON by Telcell, Telcell Business, Telcell Terminal, Telcell Market (գործընկեր), Telcell Inkasatsia (գործընկեր)։ Պրոդուկտներն անընդհատ ավելանում են, և աշխատանքը դրանից էլ ավելի հետաքրքիր է դառնում։
Մեր բոլոր գործողություններն անցնում են ընկերության հիմնական արժեքների պրիզմայով․
- պատասխանատվություն և ազնվություն,
- ճկունություն,
- Telcell մարդիկ,
- աճ և զարգացում։
Telcell-ը դիրքավորվում է որպես Հայաստանի վճարահաշվարկային ազգային օպերատոր, քանի որ իր գործունեության առաջին օրվանից նպաստում է երկրում էլեկտրոնային վճարումների մշակույթի զարգացմանը։ Մեր բոլոր գործողությունները միտված են տեսլականի իրագործմանը՝ ստեղծել պրոդուկտներ, որոնք կյանքն ավելի լավն են դարձնում։ Մեզ միանալով՝ կդառնաս այդ փոփոխությանը ընդունակ թիմի անդամ։
Ավելին ընկերության մասին կարող ես կարդալ telcell.am կայքում։
Jobs at Telcell OJSC
The company currently has no vacancies