You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
Թաքթիքալ Սեքյուրիթի՝ անվտանգության ոլորտում գործող մասնագիտացված կազմակերպություն է, որն իրականացնում է թիկնապահական և պահնորդական ծառայություններ՝ ապահովելով անձանց, բիզնեսների և տարբեր օբյեկտների անվտանգությունն ու վերահսկողությունը։
Մենք համատեղում ենք փորձը, կարգապահությունը և ժամանակակից անվտանգության մոտեցումները՝ ստեղծելով վստահելի և կայուն պաշտպանություն յուրաքանչյուր գործընկերոջ համար։ Կազմակերպության գործունեության հիմքում պատասխանատվությունն է, արագ արձագանքը և պրոֆեսիոնալ աշխատանքը՝ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում։
«Թաքթիքալ Սեքյուրիթի»-ն առաջարկում է՝
- Անձնական թիկնապահական ծառայություններ
- Պահնորդական ծառայություններ բնակելի և կոմերցիոն տարածքների համար
- Օբյեկտների շուրջօրյա հսկողություն
- Անվտանգության ռիսկերի գնահատում
- Կանխարգելիչ և օպերատիվ անվտանգության լուծումներ
Մեր թիմը կազմված է պատրաստված և պատասխանատու մասնագետներից, ովքեր գործում են բարձր կարգապահությամբ, գաղտնիության պահպանմամբ և իրավիճակին արագ հարմարվելու ունակությամբ։
Մենք վստահ ենք, որ անվտանգությունը պարզապես ծառայություն չէ․ դա վստահություն է, որը կառուցվում է ամեն օրվա աշխատանքի, զգոնության և նվիրվածության միջոցով։
«Թաքթիքալ Սեքյուրիթի» — անվտանգություն, որը միշտ մեկ քայլ առաջ է։
«Թաքթիքալ Սեքյուրիթի»-ն հրավիրում է աշխատանքի
Եթե դու ֆիզիկապես պատրաստված ես, կարգապահ ես և պատասխանատվությունից չես խուսափում՝ սա քո հնարավորությունն է դառնալու պրոֆեսիոնալ անվտանգության թիմի անդամ։
Մենք փնտրում ենք աշխատակիցների պահնորդական և թիկնապահական գործունեության համար։
🔹 Պարտականություններ
• Տարածքի և օբյեկտի անվտանգության ապահովում
• Պարբերական շրջայցերի իրականացում
• Ներքին կարգապահության վերահսկում
• Արագ և ճիշտ արձագանք արտակարգ իրավիճակներում
• Տվյալների գրանցում և հերթափոխի հստակ փոխանցում
🔹 Ինչ ենք փնտրում
✔️ Պատասխանատու և վստահելի անձինք
✔️ Թիմում աշխատելու պատրաստակամություն
✔️ Կայուն և երկարաժամկետ աշխատանքի մոտիվացիա
✔️ Ֆիզիկապես պատրաստված թեկնածուներ
🔹 Պահանջներ
• Տարիք՝ 23-38 տարեկան
• Սպորտային տվյալներ՝ պարտադիր
• Հասակ՝ 173 սմ և բարձր
• Կարգապահություն և պարտաճանաչություն
🔹 Աշխատանքային պայմաններ
• Գրաֆիկ՝ 15 օր աշխատանք / 15 օր հանգիստ
• Ապահովվում է՝
— սնունդ
— մարզասրահ
— սպորտային սնունդ
— հանդերձանք
— տրանսպորտ
— կացարան՝ բոլոր հարմարություններով
💰 Գրանցված աշխատավարձ՝ 410,000 դրամ
💵 Մաքուր աշխատավարձ՝ 300,000 դրամ (15 օրվա համար)
📈 Աշխատավարձի բարձրացման հնարավորություն՝ կախված մասնագիտական պատրաստվածությունից և աշխատանքի արդյունավետությունից։
📍 Աշխատանքը գտնվում է մարզում
🚐 Տրանսպորտը տրամադրում է կազմակերպությունը
❗ Եթե չունեք սպորտային տվյալներ, խնդրում ենք չդիմել։
❗ Հարցազրույցի մասնակցելու համար պարտադիր է նախապես զանգահարել և հերթագրվել։
📞 Հեռախոսահամար՝ 043 777 888
Jobs at Tactical Security
The company currently has no vacancies