You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
Supermarket.am-ը օնլայն սուպերմարկետ է:
Օնլայն սուպերմարկետը վիրտուալ պլատֆորմ է, որն ապահովում է գնումներ կատարելու հնարավորություն ինտերնետի միջոցով։ Օնլայն սուպերմարկետների միջոցով գնորդները կարող են այցելել նրանց կայքերը կամ հավելվածները, ընտրել անհրաժեշտ ապրանքները և պատվիրել նրանց առաքումը իրենց տուն կամ մեկ այլ տեղ։ Մեր եռալեզու և անընդհատ թարմացվող բազայում ընդգրկված տասնյակ հազարավոր ապրանքատեսակները, ընտրության և որոնման պարզ գործիքները այցելուին արագ և խելամիտ գնումներ կատարելու հնարավորություն են ընձեռում:
Մեր առաքելությունը
Supermarket.am-ի առաքելությունն է օգնել մեր գնորդին օգտագործել տեղեկատվական դարում մարդուն ընձեռվող հնարավորությունները՝ ցանկացած ապրանք գտնելու, ուսումնասիրելու և հեշտությամբ գնելու համար:
Գնումների նոր փիլիսոփայություն
Supermarket.am-ն օնլայն գնումների համակարգին անցնելու լավագույն տարբերակն է: Կայքը՝ որակյալ լուսանկարներով, որոնման հնարավորություններով, այցելույին տրամադրում է գնում կատարելու համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն: Ընդամենը մի քանի քայլի արդյունքում Ձեր նախընտրած ապրանքները կարող եք պատվիրել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից, ինչպես նաև ամբողջ աշխարհից՝ Հայաստանում բնակվող Ձեր հարազատների և բարեկամների համար:
Այսուհետ գնումներ կատարելու համար հարկադրված չեք լինի այցելել սուպերմարկետ, հատկապես եթե այն Ձեր բնակավայրից բավականաչափ հեռու է: Տան, աշխատավայրի, ռեստորանի կամ ցանկացած այլ հաստատության համար անհրաժեշտ ապրանքները կարող եք ձեռք բերել առցանց:
Supermarket.am -ից գնումներ կատարելը ոչ միայն հեշտ է և հարմար, այլև անվտանգ: Supermarket.am -ն արտերկրում գործող օնլայն խանութներից տարբերվում է նրանով, որ մեզ մոտ վճարումները կարող եք կատարել ոչ միայն առցանց, այլև ապրանքը ստանալու պահին՝ կանխիկ կամ վճարային քարտով, հենց Ձեր տանը կամ աշխատավայրում:
Jobs at Supermarket.am
The company currently has no vacancies