Get our free app. It won't take up space on your device
donemsg

You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

close

Սլադոկոմբինատ (ՍՊԸ) LUXERIA

7 subscribers
Address: Ք.Երևան Թբիլիսյան խճուղի 5
Phone: 011209972
About Us
"ԼՅՈՒՔՍԵՐԻԱ" ընկերությունը, ստեղծվելով 2008 թ., շուկա մուտք գործեց ճգնաժամի պայմաններում, դիմակայեց մի շարք մարտահրավերների, գրավեց սպառողների համակրանքն ու վստահությունը: Ընկերությունը արտադրում և տեղական շուկայում իրացնում է թխվածքաբլիթների, անուշահացերի, խմորեղենի և տորթերի բազմազան տեսականի: Որոնց շարքում նաև նորույթներ հայկական շուկայի համար, ինչպես օրինակ՝ 1. Ջնարակապատ միջուկով անուշահացեր՝ Ջեմմի 2. Ջնարակապատ ելակի միջուկով թխվածքաբլիթներ Քուքիզ 3. Զեֆիրով ջնարակապատ թխվածքաբլիթներ 4. Միջուկով ջնարակապատ զեֆիր 5. Ժիզել և այլն: Ընկերության առաքելությունը սպառողներին առանց քիմիական հավելումների և առանց բարելավիչների, բնական արտադրանքի իրացումն է՝ մատչելի գներով: Այս առաքելությունն իրականացնելու նպատակով բարձր որակավորում ունեցող մասնագետները, տեխնիկապես հագեցած սարքավորումների միջոցով, արտադրում են բարձրորակ արտադրանք, որն անըդհատ ենթարկվում է լաբորատոր վերահսկողության: Որակի կառավարումն ու վերահսկողությունը մեր հաջողության ամենամեծ գրավականն է: Ընկերությունը մեծապես նպաստել է հայկական խմորեղենի շուկայի զարգացմանը, ներդրել արտադրության ավտոմատացման նոր համակարգեր, արտասահմանյան հայտնի ընկերություններից ներկրել բարձրորակ վառարաններ, հարիչներ, ձևավորման սարքավորումներ, խմորեղենի փաթեթավորման ժամանակակից սարքավորումներ և այլն: Ընկերությունը փորձում է անընդհատ ընդլայնել տեսականին, կատարելագործել սարքավորումները, քայլել ժամանակին համընթաց: Այդ նպատակով մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, ինչպես օրինակ՝ Լոգոս Էքսպո 2011-ը, Մանկության աշխարհ 2011-ը և այլն:

Jobs at Սլադոկոմբինատ (ՍՊԸ) LUXERIA

The company currently has no vacancies

Look for jobs in similar companies or subscribe to Սլադոկոմբինատ (ՍՊԸ) LUXERIA page to receive notifications about vacancies posted by the company
address
Address
Ք.Երևան Թբիլիսյան խճուղի 5
Phone
Phone
011209972