Get our free app. It won't take up space on your device
donemsg

You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

close

SHTIGEN GROUP

Address: Դավիթ Անհաղթի փողոց 23
Founded: 2011
Number of employees: 151-500
Phone: 011230023
About Us

Shtigen ընկերությունը հիմնադրվել է 2011 թ․՝ նպատակ ունենալով խնայող և անվտանգ էներգետիկ համակարգերն ու տեխնոլոգիական լուծումները հասանելի դարձնել աշխարհի յուրաքանչյուր բնակչի։ Ընկերությունը, տարիների ընթացքում զարգանալով, վերածվել է ընկերությունների խմբի։

Shtigen Group-ի կազմում գործունեություն են ծավալում՝ Shtigen Energy Systems, Enerex, Andron, Shtigen Ventures, Shtigen Advisory, Shtigen Innovation, ինչպես նաև Shtigen կորպորատիվ ակադեմիան։

Shtigen Energy Systems ընկերությունն արևային սարքեր (արևային վահանակ, ջրատաքացուցիչ, կուտակիչ մարտկոց, լիցքավորման, ջեռուցման և հովացման, օդի ֆիլտրման, վիրուսազերծման սարքեր և այլ արևային պրոդուկտներ) է տեղադրում Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում: Ընկերությունը նախագծել, կառուցել ու սպասարկում է տարածաշրջանի խոշորագույն արևային ջերմային կայանը (Գրանդ սպորտ), ինչպես նաև Հայաստանի խոշորագույն արևային էլեկտրակայանները։

Enerex ընկերությունը գործունեություն է ծավալում Էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայում՝ այլընտրանք հանդիսանալով ՀԷՑ-ին և ավելի մատչելի սակագնով էլեկտրաէներգիա առաջարկելով սպառողներին։

Andron ընկերությունն էլեկտրամոբիլների՝ աշխարհում հայտնի Neta բրենդի միակ պաշտոնական ներկայացուցիչն է ՀՀ-ում։ Ընկերությունը տրամադրում է պաշտոնական երաշխիք և բարձրակարգ տեխնիկական սպասարկում։

Shtigen Ventures ընկերությունը ներդրումներ է կատարում «Կանաչ» նախագծերում։

Shtigen Advisory-ն առաջարկում է մի շարք ծառայություններ՝ շուկայի հետազոտություն և վերլուծություն, բիզնես խորհրդատվություն, բիզնես ռազմավարության մշակում։

Shtigen Innovation-ը տրամադրում է նորարարությունների բիզնես աջակցություն։

Shtigen Group-ի նախագծերից է Shtigen կորպորատիվ ակադեմիան, որը կրթական ծրագրեր է իրականացնում ինչպես դպրոցներում, բուհերում և միջին մասնագիտական կրթական հաստատությունների, այնպես էլ ոլորտի մասնագետների համար։

Shtigen Group-ի կորպորատիվ ազգային պատասխանատվության շրջանակում իրականացվում է «Արևածագ Արցախում» նախագիծը, որը նպատակ ունի արևային տեխնոլոգիաների միջոցով Արցախում էներգետիկ անկախություն հաստատել։

Our Values

Shtigen Group-ը փոխում է կյանքի որակ՝ նորագույն էներգետիկ տեխնոլոգիաների միջոցով կրճատելով քաղաքացիների ծախսերը, խնայելով մոլորակի ռեսուրսները, դրսևորելով օրինակելի բիզնես վարքագիծ, իրականացնելով կորպորատիվ սոցիալական/ազգային պատասխանատվությունից բխող հեռանկարային ծրագրեր, կարևորելով աշխատակիցների իրավունքները, առաջնահերթություն տալով կրթությանը և առանցքում պահելով հայրենիքը։

Benefits
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Business trips
Business trips

Jobs at SHTIGEN GROUP

The company currently has no vacancies

Look for jobs in similar companies or subscribe to SHTIGEN GROUP page to receive notifications about vacancies posted by the company
address
Address
Դավիթ Անհաղթի փողոց 23
address
Number of employees
151-500
Phone
Phone
011230023
date
Founded
2011
Industry
Industry
Other
Social media
Company address