Get our free app. It won't take up space on your device
donemsg

You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

close

Shant TV

9 subscribers
About Us
«ՇԱՆԹ» հեռուստաընկերությունը հիմնադրվել է Արթուր Եզեկյանի կողմից, 1994թ.-ին, Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում: Չնայած այն փաստին, որ հանրապետության տնտեսական վիճակը կաթվածահար էր եղել ավերիչ երկրաշարժի արդյունքում, և բացակայում էին անգամ վատագույն պայմանները, «ՇԱՆԹ»-ին հաջողվեց ոչ միայն գտնել գոյատևման ուղիներ, այլև անցնել զարգացման խրթին, բայց միևնույն ժամանակ հաջողություններով լի ճանապարհ: 2001թ. մարտից արդեն «ՇԱՆԹ» հեռուստաընկերությունը սկսեց կանոնավոր հեռարձակումը նաև մայրաքաղաք Երևանում: Ընդամենը մի քանի (3-4) տարում «ՇԱՆԹ»-ին հաջողվեց դառնալ մայրաքաղաքի առաջատար հեռուստաընկերություններից մեկը, որին ամենաշատն են հավատում և վստահում: 2007թ. «ՇԱՆԹ»-ի ծրագրերը հասանելի դարձան նաև ԱՄՆ-ի հայությանը: Սկսելով համագործակցությունը Լոս Անջելեսի «ArTN» հեռուստաընկերության հետ` արբանյակային հեռարձակմամբ «ՇԱՆԹ»-ի ծրագրերը տարածվեցին ողջ Հյուսիսային Ամերիկայով մեկ, իսկ այնուհետև նաև կաբելային անվճար ցանցերի միջոցով մեր ծրագրերը վերահեռարձակվեցին Հարավային Կալիֆորնիայի ողջ տարածքով մեկ` կալիֆորնիահայությանը պատմության ընթացքում առաջին անգամ հնարավորություն ընձեռելով դիտել հայկական հեռուստատեսության ծրագրեր: 2008թ. դեկտեմբերից սկսվեց նաև «ՇԱՆԹ»-ի արբանյակային հեռարձակումը, որն ընդգրկում է գրեթե ողջ Եվրասիա մայրցամաքը` բացառությամբ միայն Մերձավոր Արևելքի: Հեղափոխական նախաձեռնություններ «ՇԱՆԹ» հեռուստաընկերությունն իրականացրեց մի շարք նախագծեր, որոնք հիմնովին փոխեցին հայկական ժամանակակից հեռուստատեսության տեսքն ու բովանդակությունը։ Սկսած 2003թ.-ից՝ «ՇԱՆԹ»-ը մեկնարկեց առաջին միջազգային ձևաչափը՝ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»՝ դրանով իսկ կատարելով միջազգային հեռուստաարդյունաբերությանն ինտեգրվելու առաջին քայլը: Հետագայում դրան ավելացան աշխարհում ամենահանրահայտ դարձած գրեթե բոլոր շոուները՝ 1. Հայսուպերսթար (Pop Idol) 2. Թաքնված տաղանդ (Got Talent) 3. Տասի ուժը (Power of 10) 4. Պարի՛ր, թե կարող ես (So You Think You Can Dance) 5. Պարահանդես (Strictly Come Dancing or Dancing with The Stars) 6. Իմ անունն է... (My Name Is...) 7. Իքս-Ֆակտոր (X-Factor) «ՇԱՆԹ»-ը դարձավ հայկական սերիալների արտադրության հիմնադիր` 2005թ.-ից սկսելով հայկական առաջին հեռուստասերիալը՝ «Վերվարածներն ընտանիքում», և շուրջ երեք տարում ստեղծեց մինչ այդ Հայաստանում գոյություն չունեցող սերիալների ժանրը: 2009թ.-ից մեկնարկեց «Բանակում» սերիալը, որը շուրջ 4 տարի ներկայացնում էր բանակային տարբեր իրավիճակներ՝ և՛ հումորային, և՛դրամատիկ, ինչի արդյունքում երիտասարդների շրջանում էականորեն դրական վերաբերմունքի աճ տեղի ունեցավ բանակի հանդեպ։ «Ժողովրդական երգիչ» նախագծի շնորհիվ հայկական ժողովրդական մոռացված երգերը նոր շունչ են ստացել՝ ժամանակակից և ժողովրդական ռիթմերի համադրությամբ։ Բացահայտվել են երիտասարդ սերնդի բազմաթիվ շնորհալիներ, որոնց համար բացվել են նոր դռներ, նոր բեմեր և նոր հեռանկարներ։ Բացի «Ժողովրդական երգիչ» նախագծից՝ «ՇԱՆԹ»-ի շնորհիվ կյանքի են կոչվել այնպիսի նախագծեր, ինչպիսիք են «Ժողովրդական պարերը» և «Դուդուկի նոր ընտրյալները»։ Այդ նախագծերի շնորհիվ վերականգնվեցին լավագույն ավանդույթները, և բազմաթիվ երաժշտական ուսումնական հաստատություններից ստացվեցին մեծաթիվ արձագանքներ այն մասին, որ այս նախագծերը խթանել են վերադարձին դեպի ազգային ակունքներ։ «ՇԱՆԹ» հեռուստաընկերության մի քանի նախագծեր բախտորոշ և հեղափոխական նշանակություն ունեցան մշակութային մի շարք ոլորտների համար՝ վերականգնելով և արդիականացնելով դրանք:

Jobs at Shant TV

The company currently has no vacancies

Look for jobs in similar companies or subscribe to Shant TV page to receive notifications about vacancies posted by the company
Social media