You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

Sceon
SCEON-ը սահուն քայլերով մտել է հայաստանյան ՏՏ աշխարհ 2012 թվականին եւ այդ օրվանից առաջարկում է ՏՏ լուծումներ ամբողջ աշխարհում՝ ԱՄՆ-ից մինչեւ Ավստրալիա։ 2012-2016 թվականներին որպես հիմնական տեխնոլոգիա օգտագործվել է PHP ծրագրավորման լեզուն։ 2016 թվականին որդեգրել ենք Javascript ծրագրավորման լեզուն ինչպես fron-tend-ի, այնպես էլ backend-ի համար` համապատասխանաբար օգտագործելով Angular, React եւ Node.js: 2016-2022 թվականների ընթացքում մեր թիմը մեծացել է ավելի քան 4 անգամ։ 2019 թվականին թիմի մեծացմանը զուգընթաց նոր գրասենյակային տարածքի փոփոխություն է եղել՝ դեպի 3 անգամ ավելի մեծ տարածք։ SCEON-ը սկսել է 7 նախագծերով եւ այս պահի դրությամբ ունենք ավելի քան 20 նախագծեր:
Մեր առաքելությունը
Մեր թիմն առաջնորդվում է գործընկերների ամենախիզախ բիզնես գաղափարներին եւ երազանքներին նորարար ՏՏ լուծումներ տալու աներկբա առաքելությամբ։
Մեր տեսլականը
Լինել օրինակելի ընկերություն, որը քայլում է ժամանակին համընթաց՝ նպաստելով Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը։
Գնահատի՛ր դիմացինին
- Մենք մշտապես հոգ ենք տանում միմյանց մասին։
- Մենք աշխատանքային խնդիրներին տալիս ենք ստեղծարար լուծումներ և այդ գործընթացում գնահատում յուրաքանչյուրի ներդրումը։
- Մենք գնահատում ենք յուրաքանչյուրի գիտելիքն ու փորձառությունը։
- Մենք գնահատում ենք թիմային ոգին և միմյանց անշահախնդիր աջակցելու կարողությունը։
Մնա՛ ինչպիսին կաս
- Մենք կարևում ենք յուրաքանչյուրի անհատականությունը և աշխարհայացքները
- Մենք ազատ ենք մեր հույզերը, մտքերը և կարծիքներն արտահայտելիս։
- Մենք պահպանում ենք մեր անհատականությունը և միևնույն ժամանակ հավատում թիմ գաղափարին։
Կատարելագործվի՛ր
- Մենք մշտապես կատարելագործում ենք մեր մասնագիտական հմտությունները՝ աշխատանքին տալով որակյալ լուծումներ։
- Մենք չենք խուսափում դուրս գալ մեր հարմարավետության գոտուց կատարելագործվելու, ինչպես նաև նորանոր հորիզոններ բացահայտելու համար։
- Մենք մշտապես գնահատում ենք ռիսկերը և փորձում առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք չեն վնասում ո՛չ անհատներն, ո՛չ թիմին։
Մնա՛ վստահելի
- Մենք կարևորում ենք վստահության ստեղծումը և պահպանումը։
- Մենք մշտապես փորձում ենք մնալ վստահելի թե՛ մեր գործընկների, թե՛ մեր թիմակիցների համար։
- Մենք ձգտում ենք առաջ քաշել վստահելի և անվտանգ լուծումներ ցանկացած իրավիճակում։
- Մենք փորձում ենք ստեղծել վստահելի միջավայր, որտեղ յուրաքանչյուրն ազատ է նախաձեռնել և իրեն դրսևորել որպես անհատ, մասնագետ և թիմակից։
Jobs at Sceon
The company currently has no vacancies