You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
SAM-HAR LLC
«Սամ-Հար» ՍՊԸ-ն ստեղծվել է 2002թ.: Ընկերությունն իր ապրանքատեսակների համար ընտրել է «Սիփան» ապրանքանիշը: «Սիփանն» իր գործունեությունն սկսել է երկու արտադրատեսակների արտադրությամբ` գազավորված զովացուցիչ ըմպելիքներ և հանքային ջուր: Շուկա հաջող մուտք գործելուց հետո 2006թ.-ին Ընկերությունը գործարկեց հանքային ջրի շշալցման նոր հոսքագիծը, իսկ չորս տարի անց շուկայում հայտնվեց «Սիփանի» գլուխգործոցը` մրգային կոմպոտները, որոնք շուտով դարձան Ընկերության ամենալավ և արագ վաճառվող ապրանքատեսակը: Կոմպոտների արտադրությունից անմիջապես հետո Սիփանը նախաձեռնեց մուրաբաների և մարինացված պահածոների արտադրությունը: 11 տարվա հաջողությունից հետո «Սիփանը» ձեռք բերեց վստահելի ապրանքարտադրողի և գործընկերոջ համբավը: Ասպիսով, «Սիփանը» պատրաստվում է մեծացնել իր արտադրության ծավալները և նախաձեռնել նոր արտադրատեսակների թողարկումը: «Սամ-Հար» ՍՊԸ-ի դուստր ընկերություններն են «Արծվի» ՍՊԸ-ն և «Մանսարո» ՍՊԸ-ն:
Jobs at SAM-HAR LLC
The company currently has no vacancies