You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
RENSHIN urban investments
Մենք նախագծում, ֆինանսավորում և իրականացնում ենք բարձրակարգ ու նորարարական քաղաքաշինական ծրագրեր՝ կերտելով կյանքի նոր որակի ստանդարտներ։ Մեր թիմի փորձագիտական գիտելիքների և հմտությունների շնորհիվ ստեղծում ենք երկարաժամկետ արժեքներ, որոնք ընդգծում են քաղաքի վերափոխման և կայուն զարգացման գաղափարը։ Համադրելով ժամանակակից ապրելակերպի պահանջները և նախագծերի բարձր որակն՝ իրագործման բոլոր փուլերում, մենք նպաստում ենք նորարարական ու ներդաշնակ քաղաքային միջավայրի ձևավորմանը։
2002 թ․-ից՝ մեր հիմնադրումից ի վեր, «Ռենշին» ընկերությունը նշանակալի դեր է ունեցել Հայաստանի անշարժ գույքի շուկայի զարգացման գործում՝ ոլորտում բերելով թարմություն, նոր մոտեցումներ և կայուն աճ։
Համաշխարհային չափանիշներին հավատարիմ լինելու շնորհիվ մեր նախագծերը շարունակաբար դառնում են առավել գրավիչ՝ դրական ազդեցություն ունենալով Հայաստանի տնտեսության ընդհանուր զարգացման վրա։ Գործունեության տարիներին «Ռենշին»-ը կայուն և տարբերվող տեղ է զբաղեցրել անշարժ գույքի ոլորտում՝ արժանանալով վստահության և ճանաչման։
Միջազգային հեղինակավոր ընկերությունների հետ արդյունավետ համագործակցությունն ու փորձառու մասնագետների համախմբումը մեզ հնարավորություն են տալիս մշտապես սահմանել նորարարության վրա հիմնված բարձր չափանիշներ։
Jobs at RENSHIN urban investments
The company currently has no vacancies