You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
About Us
ՊրոԿրեդիտ Բանկը զարգացմանն ուղղված, բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող բանկ է: Մենք առաջարկում ենք բարձրակարգ սպասարկում ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Մեր գործունեության մեջ մենք առաջնորդվում ենք մի շարք առանցքային սկզբունքներով, մասնավորապես հաճախորդների հետ աշխատելիս արժևորում ենք թափանցիկությունը, չենք գովազդում սպառողական վարկերը և մատուցում ենք այնպիսի ծառայություններ, որոնք հիմնված են յուրաքանչյուր հաճախորդի կարիքների ուսումնասիրման և ֆինանսական խորը վերլուծության վրա: Այսպիսի պատասխանատու բանկային գործունեությունը մեզ թույլ է տալիս մեր հաճախորդների հետ հաստատել վստահության վրա հիմնված երկարաժամկետ համագործակցություն:
Մեր գործունեության հիմնական ուղղություններից է շատ փոքր, փոքր և միջին բիզնեսների սպասարկումը: Մենք գտնում ենք, որ հենց այս բիզնեսներն են ստեղծում աշխատատեղեր և կարևոր ներդրում ունենում երկրի տնտեսության զարգացման մեջ: Առաջարկելով պարզ և հասանելի ավանդային ծառայություններ և զգալի ռեսուրսներ ներդնելով ֆինանսական կրթության մեջ՝ մենք նպատակ ունենք խթանել խնայողության մշակույթը՝ նպաստելով տնային տնտեսությունների կայունությանն ու ապահովությանը:
Մեր բաժնետերերն ակնկալում են ներդրումների կայուն վերադարձ և երկարաժամկետ եկամուտներ, ուստի հետաքրքրված չեն շահույթի կարճաժամկետ բազմապատկմամբ։ Մենք զգալի ներդրումներ ենք կատարում մեր անձնակազմի վերապատրաստման ուղղությամբ՝ բաց և տրամադրող աշխատանքային միջավայր ստեղծելու, ինչպես նաև մեր հաճախորդներին բարեհամբույր և գրագետ ծառայություններ մատուցելու համար:
Jobs at ProCredit Bank
The company currently has no vacancies
Look for jobs in similar companies or subscribe to ProCredit Bank page to receive notifications about vacancies posted by the company
Website
Phone
+374 11 202020