You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
“ՓԻԷՖ Գրուպ” ընկերությունը հիմնադրվել է 1999թ․։ Ընկերության գրասենյակը գտնվում է Երևան քաղաքի փոքր կենտրոնում։
“ՓԻԷՖ Գրուպ” ընկերության հիմնական գործունեությունը հանդիսանում է բժշկական, գիտական, ուսումնական սարքավորումների, պարագաների ներմուծումը և վաճառքը Հայաստանի տարածքում։ Ընկերությունը հանդիսանում է միջազգային մի շարք հայտնի արտադրող ընկերությունների պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանի տարածքում։
Հիմնական գործընկերներն են՝ Հայաստանի առողջապահական հիմնարկները, համալսարանները, Գիտության Ազգային Ակադեմիայի ինստիտուտները, դեղագործական ընկերությունները, արտադրական ձեռնարկությունների լաբորատորիաները, ինչպես նաև նշված ոլորտների մասնավոր ընկերությունները։