Get our free app. It won't take up space on your device
donemsg

You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

close

Pharm Trust LLC

32 subscribers
Address: Երևան, Մամիկոնյանց փողոց 48
About Us
«Ֆարմ Թրաստ» բժշկադեղագործական ընկերությունը հիմնադրվել է 1997 թ.-ին: Ընկերության գործունեության հիմնական շեշտադրումներն են ժամանակակից բարձրորակ դեղամիջոցների և բժշկական նշանակության միջոցների ներգրավումը Հայաստանի շուկա , դրանց կայացումն ու շուկայում ամրապնդումը , ներկրման ապահովումը: Մեր գործընկերներն են համաշխարհային մի շարք առաջատար և հեղինակավոր դեղարտադրողներ : Ընկերությունն ակտիվորեն համագործակցում է ՀՀ ԱՆ , ԵրՊԲՀ , առաջատար բժշկական հաստատությունների, բժիշկների մասնագիտական ասոցիացիաների , Հայաստանի մյուս ներկրող և իրացնող կազմակերպությունների և դեղատների հետ: Իր գործունեության մեջ ընկերությունն ապավինում է ներմուծման և մարքեթինգի խնդիրների լուծման նորարական մոտեցումներին: Գործունեության ընթացքում ձեռք է բերվել նոր արտադրանքների առաջխաղացման, բուժման ժամանակակից մեթոդների և սխեմաների ներդրման բավական հաջող փորձ: “Ֆարմ Թրաստ” ՍՊԸ-ն հանդիսանում է բժշկական գործունեության հրատապ հարցերի շուրջ բազում կոնֆերանսների, սիմպոզիումների, մասնագիտական կլոր-սեղանների կազմակերպիչ և ակտիվ մասնակից : Մենք շնորհակալ ենք մեր գործընկերներին և սպառողներին ` համագործակցության և վստահության համար : Հպարտ ենք, որ այս տարիների ընթացքում մեր համատեղ ներդրումն ենք ունեցել Հայաստանի բնակչությանը ժամանակակից և բարձրորակ դեղերով ապահովման գործում: