You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
1672 թվականին Ֆրանսիայում առաջին սրճարանը բացել է Հարություն (Pascali) անունով ազգությամբ հայ մարդ: Նրա շնորհիվ սուրճը դարձավ ոչ միայն ըմպելիք, այլև մշակույթ՝ շփման, մտքի և նրբաճաշակության վայր։
Pascali-սրճարանը ոգեշնչված է սրճարանի պատմության արմատներից, բացվել է Երևանի կենտրոնում, Մոսկովյան փողոցում:
Pascali սրճարան-բուտիկը համատեղում է ֆրանսիական նրբաճաշակությունը, բարձրորակ ֆրանսիական Malongo սուրճը և հյուրասիրության մշակույթը։ Մեզ համար սուրճը պարզապես ըմպելիք չէ՝ այն հույզ է, ավանդույթ և գեղեցիկ պահերի ստեղծման առիթ։
Մեր թիմում կարևորում ենք ջերմ մթնոլորտը, որակյալ սպասարկումը և յուրաքանչյուր հաճախորդի հատուկ զգալը։
Որակ և պրոֆեսիոնալիզմ
Մենք կարևորում ենք յուրաքանչյուր բաժակ սուրճի համը, պատրաստման մշակույթն ու բարձրակարգ սպասարկումը։
Հաճախորդի հանդեպ ուշադրություն
- Մեզ համար յուրաքանչյուր այցելու կարևոր է։ Ստեղծում ենք ջերմ մթնոլորտ, որտեղ մարդը զգում է իրեն սպասված ու գնահատված։
- Պատասխանատվություն
Մեր աշխատանքին մոտենում ենք բարձր պատասխանատվությամբ՝ ուշադրություն դարձնելով նույնիսկ ամենափոքր մանրուքներին։
- Թիմային համագործակցություն
Մենք զարգանում ենք միասին՝ աջակցելով և հարգելով միմյանց։
- Էսթետիկա և մաքրություն
Կոկիկությունն ու գեղեցիկ միջավայրը մեր աշխատանքի անբաժան մասն են։
Jobs at Pascali
The company currently has no vacancies