You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
About Us
Նյու Ուեյ ուսումնական կենտրոնը հանդիսանում է ոչ պետական կազմակերպություն, որի նպատակն է կազմակերպել լեզվի ուսուցման միջոցառումներ, անցկացբել թրեյնինգներ և մոտիվացնել թիրախային խմբերին լեզվի ուսուցման գործընթացում:
Մեր առաքելությունն է մատուցել նորարարական և ժամանակակից լեզվի ուսուցման հետաքրքիր ծրագրեր ինչպես նաև ստեղծել գիտելիքի և լեզվի հմտությունների ձեռքբերման ՆՈՐ ՈՒՂԻ: Մենք ունենք մեր ուրույն ձեռագիրը ուսումնական ծրագրերի մշակման և մատուցման գործընթացում: Չնայած այն հանգամանքին, որ ուսումնական կենտրոնը բավականին երիտասարդ է շուկայում, այն լայն տարածում է գտել հասարակության մեջ և օրեցօր աճում են կենտրոնի ուսանողների թիվը:
Ծրագրերի մատուցման մեր մեթոդիկան շատ պարզ է:
Մենք մատուցում ենք այն ինչ ուսանողներին է անհրաժեշտ: Ուսումնական կենտրոնը մշտապես հարստացնում և թարմացնում է իր դասավանդման ծրագրերը կրթական բովանդակությամբ և դիտակտիկ նյութերով : Դասերի ընթացքում լայնորեն կիրառվում են մեդիա ծրագրեր: Մեր դասախոսական կազմը մշտապես խորհրդակցում է և հաճախակի կազմակերպում է փորձի փոխանակում արտերկրում դասավանդող մասնագետների հետ:
Մեր ծրագրերը
Մենք սովորեցնում ենք, թե ինչպես օգտագործել օտար լեզուն գործնականում: Մենք աջակցում ենք, որ ուսանողները զգան լեզուն այնպես ինչպես լեզվի կրողները: Եվ ամենակարևորը ստեղծում ենք հնարավորություն զարգացնելու լեզուն կիրառելու այն ունակությունը, որին տիրապետում են լեզվի կրողները:
Ընդհանուր անգլերեն
Բիզնես անգլերեն
TOEFL / IELTS
Երեխաների անգլերեն
ՏՏ անգլերեն
Հյուրանոցային անգլերեն
Իրավաբանական անգլերեն
Ֆիլմեր
Անգլերեն Ձեր կազմակերպությունում
Հայերեն արտասահմանցիների համար
Կարևոր հատկանիշներ
Մենք չենք առաջարկում միատեսակ լուծում լեզվի դսավանդման մեջ:
Մենք արդարացնում ենք Ձեր բազմատեսակ սպասումները՝ սկսած ընդհանուրից մինչև բարձր մասնագիտացված դասընթացներ:
Մենք միշտ վերլուծում ենք Ձեր պահանջները և առաջարկում Ձեզ համապատասխան կուրս:
Մենք ունենք լուծումներ Ձեր բոլոր ուսումնական պահանջների համար:
Jobs at NewWay
The company currently has no vacancies
Look for jobs in similar companies or subscribe to NewWay page to receive notifications about vacancies posted by the company