You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
Monso group
Monso Group-ում մենք վերաիմաստավորում ենք անշարժ գույքը՝ այն դարձնելով կանխատեսելի և եկամտաբեր ներդրումային գործիք։ Մենք մասնագիտացած ենք միջազգային հյուրանոցային բրենդների կողմից կառավարվող անշարժ գույքի ոլորտում։ Սա պարզապես անշարժ գույքի գնում չէ, այլ պատրաստ բիզնես մոդել՝ պրոֆեսիոնալ կառավարմամբ և կայուն եկամուտով։
Մենք ընտրում ենք նախագծեր տարբեր երկրներում՝ հիմնվելով հիմնական չափանիշների վրա՝ լոկացիա, եկամտաբերություն, օպերատորի հուսալիություն և երկարաժամկետ աճի պոտենցիալ։ Մենք ուղեկցում ենք հաճախորդին ամբողջ գործընթացի ընթացքում՝ ընտրությունից մինչև եկամուտի ստացում։
Մեր առաքելությունն է՝ ապահովել թափանցիկ, վստահելի և բարձր եկամտաբեր ներդրումներ միջազգային հյուրանոցային անշարժ գույքում։