You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
Մարգ Ռեզորթ՝ թաքնված դրախտ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի չքնաղ բնության գրկում: Այստեղ խտացած են լեռնային մաքուր օդը, գետակների մեղմ կարկաչը, անտառային հեքիաթն ու այն ամենը, ինչը մարդուն հասցնում է ներքին խաղաղության: Սա վայր է, որտեղ կարող եք կտրվել առօրյա եռուզեռից, օգտվել բնության մեջ Ձեր ժամանցը կազմակերպելու տարբեր հնարավորություններից, ճաշակել մեր ռեստորանի համեղ ու էկոլոգիապես մաքուր սնունդը` միաժամանակ վայելելով չորս կողմից աչք շոյող բնության տեսարաններն ու հանգստությունը, լիցքաթափվել և վերագտնել բնության հետ ներդաշնակությունը:
🌿 Ներդաշնակություն բնության հետ. Մենք պահպանում ենք Լոռու չքնաղ բնությունը և Ձեզ փոխանցում սարերի շունչն ու մաքրությունը:
🤝 Անկեղծ հյուրընկալություն. Յուրաքանչյուր հյուր մեզ համար առանձնահատուկ է։ Մեր նպատակն է ապահովել ջերմ, ընտանեկան և հոգատար միջավայր յուրաքանչյուրի համար:
⛰️ Ակտիվ և առողջ ապրելակերպ. Մենք խրախուսում ենք բնության բացահայտումը՝ տրամադրելով հրաշալի պայմաններ քայլարշավների, էքստրեմալ տուրերի, բնության գրկում ժամանցի և լիարժեք վերականգնվելու համար: