Get our free app. It won't take up space on your device
donemsg

You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

close

Լուսիտեք ՍՊԸ

Address: ՀՀ, Երևան, Աթոյան անցուղի 11/2
Number of employees: 1-15
About Us

 <<Լուսիտեք>> ՍՊԸ հիմնադրվել է 2010 թվականին և իր ամբողջ գործունեության ընթացքում զբաղվում է տարատեսակ ապրանքների ներկրմամբ և մանրամեծածախ վաճառքով ամբողջ Հայաստանում: Ընկերությունը դարձել է էլեկտրական գործիքների, ձեռքի գործիքների, այգեգործական և այլ սարքավորումների առաջատար մատակարար :

 Մեր կազմակերպությունը ունի ավելի քան հիսուն աշխատակից, որը ապահովում է որակյալ սպասարկումը Հայաստանում:

2016 թվականից <<Լուսիտեք>>ՍՊԸ հանդիսանում է INGCO ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը մեր տարածաշրջանում:

  Մենք պարբերաբար մասնակցում ենք Հայաստանում կայանալիք էքսպո ցուցադրությունների, որը հաճախորդին ավելի մեծ հնարավորություն է տալիս ծանոթանալ ապրանքանիշի հետ:

  Լուսիտեք ընկերությունը ամենամյա մասնակցություն է ունենում Չինաստանում կայանալիք ցուցադրություններին և ձեզ է ներկայացնում  լավագույն նորարարությունները:

 Ապրանքանիշը առկա է Հանրապետության բոլոր մասնագիտացված խանութներում:

INGCO ապրանքանիշը հայտնի է իր բարձրորակ, մատչելի ապրանքներով, որոնք նախատեսված են ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական օգտագործողների համար:

 Մեր առաջարկած էլեկտրական և ձեռքի գործիքները շուկայում աչքի են ընկնում, որպես վստահելի և որակյալ արտադրանք:Մեզ մոտ միշտ առկա է ապրանքների լայն տեսականի, ողջ տեսականին սերտիֆիկացված է և ունի երաշխիքային սպասարկում:

 Կազմակերպությունը ունի գործիքների երաշխիքային սպասարկման կենտրոն, որը հնարավորություն է տալիս որակյալ և արագ կազմակերպել գործիքների երաշխիքային սպասարկում, այնպես էլ ետերաշխիքային սպասարկում:

Jobs at Լուսիտեք ՍՊԸ

The company currently has no vacancies

Look for jobs in similar companies or subscribe to Լուսիտեք ՍՊԸ page to receive notifications about vacancies posted by the company
address
Address
ՀՀ, Երևան, Աթոյան անցուղի 11/2
address
Number of employees
1-15