You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
Կազմակերպությանը անհրաժեշտ է զանգերի օպերատոր
Աշխատանքի ենք հրավիրավիրում բարեհամբույր, պատասխանատու աշխատակցի՝ սպասարկման ագենտի/մասնագետի թափուր հաստիքը զբաղեցնելու և մեր ընկերության զանգերի կենտրոնին միանալու համար:
Հաճախորդների սպասարկման մասնագետը պատասխանատու է բարձրորակ, արագ և քաղաքավարի սպասարկման ապահովման համար: Նա հանդես է գալիս որպես կապող օղակ ընկերության և հաճախորդի միջև՝ բարձրացնելով հաճախորդի վստահությունն ու բրենդի հանդեպ լոյալությունը։
Պարտականություններ
- Սպասարկել հաճախորդներին՝ հեռախոսազանգերի և նամակագրության միջոցով,
- Կատարել անհրաժեշտ փասթաթղթավորում, գրանցումներ։
- Ընկերության մուտքային և ելքային զանգերի վարում,
- Հաճախորդներին տեղեկատվության տրամադրում՝ պատվերների վերաբերյալ,
- Հաճախորդների հարցերին օպերատիվ արձագանքում և խնդիրների լուծում,
- Զանգերի գրանցում և հայտերի մուտքագրում համակարգում,
- Տրամադրել տեղեկություն ապրանքների, ծառայությունների, առաքման և վերադարձի գործընթացների վերաբերյալ,
- Լուծել բողոքներ և խնդիրներ՝ ընկերության քաղաքականությանը համապատասխան,
- Հետևել հաճախորդների բավարարվածությանը՝ հետադարձ կապի միջոցով,
Պահանջներ
- Աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում (ցանկալի է),
- Գերազանց հաղորդակցման հմտություններ՝ բանավոր և գրավոր,
- Գերմաներեն լեզվի B2 մակարդակ,
- Պատասխանատվության բարձր զգացում և խնդիրների արագ լուծման կարողություն։
- Սթրեսակայունություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
- Թիմում աշխատելու պատրաստակամություն,
- Համակարգչային մինիմալ գիտելիքների իմացություն։
Հավելյալ նշումներ
- Ընկերությունը կազմակերպում է անվճար սեմինարներ, թրեյնինգներ նաև ծանոթացնում վաճառքի/սպասարկման հմտություններին
- Դիտարկում ենք աշխատանքային տարբեր ժամային դրույքներ:
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 10։00-22:00
- Աշխատավարձ: ֆիքսված + բոնուսներ + աշխատավարձի վերանայում տարեկան 1-2 անգամ,