Get our free app. It won't take up space on your device
donemsg

You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

close

Հորիզոն ՍՊԸ

Address: Երևան, Դավթաշեն, Եղվարդի խճուղի 19/3
Phone: 011380801
About Us
‹‹Հորիզոն›› ընկերությունը հիմնադրվել է 1994թ.: Աշխատում է հիդրոտեխնիկայի և էլեկտրոտեխնիկայի բնագավառներում: Ընկերությանը պաշտոնապես շնորհված է հանրահայտ դանիական Grundfos ընկերության տեխնիկական սպասարկման գործընկերոջ և դիստրիբյուտերի կարգավիճակ, այն նաև հանդիսանում է շվեդա-շվեյցարական ABB կոնցեռնի պաշտոնական գործընկերը Հայաստանում: Գործունեության հիմնական ուղղություններն են՝ հիդրոտեխնիկական և էլեկտրոտեխնիկական սարքավորումների և դրանց կցամասերի, պահեստամասերի ներկրում, վաճառք, մոնտաժում, գործարկում, կարգաբերում, երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում, ինժեներական խորհրդատվություն և այլն: Հիմնական ապրանքատեսակներն են՝ պոմպակայաններ, որոնք կիրառելի են զանազան բնագավառներում (սնունդ, հանքային և քիմիական արդյունաբերություն, կենցաղ և այլն), պոմպերի լայն տեսականի, բազմապիսի և բազմաբնույթ չափիչ, կարգավորիչ և այլ հարակից հիդրոտեխնիկական սարքավորումներ, բարձրավոլտ և ցածրավոլտ էլեկտրոտեխնիկական զանազան սարքավորումներ, ավտոմատիկա, ռոբոտատեխնիկա և այլն: Արդի ինժեներական սարքավորումները բավականին բարդ են, և յուրաքանչյուր ծրագիր իրականացնելիս պահանջվում է փորձառու մասնագետների մանրակրկիտ հաշվարկ և ընտրություն, ինչպես նաև մոնտաժման, գործարկման, կարգաբերման և հետագա սպասարկման փորձ և հմտություն: Ընկերության ինժեներական անձնակազմն ունի բարձրակարգ տեխնիկական գիտելիքներ, աշխատանքային փորձառություն և պարբերաբար անցնում է որակավորման և տեխանվտանգության դասընթացներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Grundfos և ABB ընկերությունների ինժեներական վերապատրաստման կենտրոններում: Ընկերության առաքելությունն է մատուցել որակյալ տեսականի և սպասարկում, ստեղծել կայուն հիմքեր գործընկերների և պատվիրատուների հետ փոխշահավետ համագործակցության համար:

Jobs at Հորիզոն ՍՊԸ

The company currently has no vacancies

Look for jobs in similar companies or subscribe to Հորիզոն ՍՊԸ page to receive notifications about vacancies posted by the company
address
Address
Երևան, Դավթաշեն, Եղվարդի խճուղի 19/3
Phone
Phone
011380801