Get our free app. It won't take up space on your device
donemsg

You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

close

ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամ

31 subscribers
Address: Կ․Ուլնեցի 64
Website: www.farusa.org
Phone: +37460540150
About Us
Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամը (ՀՕՖ ԵԱԿՀ) իր գործունեությունը սկսել է 2000 թվականից և մինչ այժմ ծառայություններ է մատուցել ավելի քան 19600 երեխայի ու ծնողի/խնամակալի և ապաստանել ճգնաժամի իրավիճակում գտնվող ավելի քան 1600 երեխայի: Հիմնադրամի շահառուները կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան երեխաներն ու նրանց ընտանիքներն (ծնողներ/խնամողներ) են` թափառաշրջիկ, աղքատ, անապահով, մուրացիկ, անապաստան, խնամազուրկ, լքված, բռնությունների զոհ, կրթությունից ու հանրային ծառայություններից դուրս մնացած, օրենքի հետ կոնֆլիկտի մեջ գտնվող, վարքային ու հոգեհուզական խնդիրներ ունեցող և այլն: Հիմնադրամի ծրագրերը ջանում են կանխել երեխայի լքումը՝ իրականացնելով իրազեկման աշխատանքներ, ինչպես նաև մասնակցում են երեխաներին առնչվող քաղաքականության մշակմանը՝ խնդիրներին արձագանքելու և իրականացվող բարեփոխումներին աջակցելու նպատակով: Հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվում են տարբեր երեխայակենտրոն ծրագրեր, մասնակցային վերապատրաստումներ, մասնագետների և ընտանիքների կարողությունների զարգացում և հետազոտություններ՝ ուղղված երեխայի և ընտանիքի կարիքներին և պաշտպանության ծառայությունների հասցեականությանը:

Jobs at ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամ

The company currently has no vacancies

Look for jobs in similar companies or subscribe to ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամ page to receive notifications about vacancies posted by the company
address
Address
Կ․Ուլնեցի 64
website
Website
Phone
Phone
+37460540150