You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կայացման հիմնական փուլերը
1991թ. հոկտեմբերի 2-ը համարվում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության ստեղծման օրը (ՀՀ նախարարների խորհրդի 1991թ. հոկտեմբերի 2-ի թիվ 585 որոշմամբ Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդին առընթեր ստեղծվեց պետական հարկային տեսչությունը (ՊՀՏ):
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի առաքելությունն է.
1) հարկային ծառայության մասով. ապահովել ՀՀ պետական բյուջեի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հավաքագրումը՝ թվայնացված ու բարձրորակ ծառայությունների մատուցմամբ, հասցեական ու անտեսանելի վարչարարությամբ հարկային կարգապահության բարելավման միջոցով,
2) մաքսային ծառայության մասով. ապահովել տնտեսական անվտանգությունը, աջակցել ՀՀ տնտեսության կայուն զարգացմանը` արտաքին առևտրաշրջանառության խթանման, մաքսային վարչարարության կատարելագործման, թվայնացված ու բարձրորակ ծառայությունների մատուցման և մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման միջոցով:
Jobs at ՀՀ պետական եկամուտների կոմիտե
The company currently has no vacancies