You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
ՀՀ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողով
9 subscribers
About Us
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովը (ՄՀՀ) ստեղծվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական միջգերատեսչական խորհրդի 2002 թվականի ապրիլի 26-ի նիստի որոշմամբ` ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրային առաջարկի հաստատման, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ընթացիկ գերակայող ռազմավարությունների որոշման, Գլոբալ հիմնադրամի ֆինանսական միջոցների բաշխման ու շարունակական հսկողության իրականացման նպատակով: ՄՀՀ-ի գործունեության հիմնական սկզբունքը կազմակերպությունների ու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի ոլորտում պետական քաղաքականության և ծրագրերի իրականացման համակարգման մեխանիզմների միջև համագործակցության ապահովումն է` ի նպաստ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, տուբերկուլոզով և մալարիայով ապրող մարդկանց նկատմամբ խտրականությունների և խարանի վերացմանը:
ՄՀՀ գործունեությունն ապահովվում է ՄՀՀ քարտուղարության միջոցով, որն ընտրվում է ՄՀՀ նիստերի ընթացքում: 2013թ. հունիսի 24-ին տեղի ունեցած ՄՀՀ նիստի ընթացքում որոշում է կայացվել ՄՀՀ քարտուղարության գործառույթները հանձնել ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտին:
Jobs at ՀՀ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողով
The company currently has no vacancies
Look for jobs in similar companies or subscribe to ՀՀ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողով page to receive notifications about vacancies posted by the company