Get our free app. It won't take up space on your device
donemsg

You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

close

ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ

Number of employees: 501-1000
Website: https://ncid.am
About Us

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը» հանդիսանում է Հայաստանի առաջատար մասնագիտացված բժշկական հաստատություններից մեկը, որը ձևավորվել է Երևանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի և ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բազմամյա փորձի ու մասնագիտական ներուժի միավորմամբ։ Վերջերս կենտրոնին է միացել նաև «Թոքաբանության ազգային կենտրոնը»՝ ձևավորվելով որպես «Թոքաբանության ազգային կլինիկա», ինչի շնորհիվ մեր ծառայությունների շրջանակն ընդլայնվել է՝ ներառելով շնչառական և թոքային հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը։

Մեր կենտրոնն աշխատում է ոչ միայն բուժման ուղղությամբ, այլ նաև հիվանդությունների կանխարգելման, կրթության և հանրության առողջ ապրելակերպի խթանման ուղղությամբ՝ հիմք ընդունելով գիտական ապացույցներով հաստատված մոտեցումներ։

Մենք հարստացնում ենք մեր մասնագիտական թիմի փորձը՝ մասնակցելով վերապատրաստումների, միջազգային համագործակցությունների և գիտական փորձի փոխանակման, զարգացնելով նոր մոտեցումներ՝ մեզ դիմած պացիենտներին առավել արդյունավետ սպասարկում ցուցաբերելու համար։

Աշխատելով մեզ մոտ՝ Դուք կմիանաք մի ընկերության, որն ունի իրական ազդեցություն հանրային առողջության վրա, աշխատում է ժամանակակից տեխնոլոգիաներով, խթանում է մասնագիտական աճը և կարևորում է յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը։

Միացե՛ք մեզ՝ առողջության հանդեպ ձեր նվիրվածությունն ուղղելու այն վայրում, որտեղ ամեն օր իրական մարդկանց կօգնենք առողջ մնալ։

Our Values
  • Պացիենտի համար առաջնահերթություն – մեր բոլոր գործողությունները կենտրոնացած են առողջապահական սպասարկման բարձր որակի և պացիենտի շահի վրա։

  • Պրոֆեսիոնալիզմ և գիտական մոտեցում – մենք կիրառում ենք ժամանակակից բժշկական ստանդարտներ, գիտական տվյալներ և լավագույն պրակտիկա։

  • Թափանցիկություն և պատասխանատվություն – մեր աշխատանքը հիմնված է ազնվության և հստակ պատասխանատվության վրա։

  • Անվտանգություն և որակ – առաջնային ենք համարում ինչպես աշխատակիցների, այնպես էլ պացիենտների առողջության և անվտանգության պահպանությունը։

  • Համագործակցություն և թիմային աշխատանք – Համագործակցությունը մեր հաջողության հիմքն է։ Մենք գնահատում ենք փոխադարձ աջակցությունը, գիտելիքների փոխանակումն ու միասնական նպատակը։

  • Նորարարություն և զարգացում – մշտապես ձգտում ենք բարելավել գործընթացներն ու ծառայությունները՝ նոր տեխնոլոգիաների և գիտական նորամուծությունների միջոցով։ Խրախուսում ենք մասնագիտական աճը, վերապատրաստումները և նորարարական մոտեցումների ներդրումը։

Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Medical insurance
Medical insurance
Trainings
Trainings
Free parking
Free parking
Parental leave
Parental leave

Jobs at ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ

The company currently has no vacancies

Look for jobs in similar companies or subscribe to ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ page to receive notifications about vacancies posted by the company
address
Number of employees
501-1000
website
Website
Industry
Industry
Administrative, Clerical
Social media