«Հետաքրքիր առաջարկ»՝ երիտասարդ կազմակերպություն է, որը գործում է ապահովագրական և առողջապահական ծրագրերը քաղաքացիների լայն շրջաններում ներկայացնելու ոլորտում: «Հետաքրքիր առաջարկ»-ն իր հաճախորդների համար հանդիսանում է ֆինանսական կայունության և արդյունավետ բժշկության ուղղորդիչ՝ խորհրդատու, առաջարկելով հաճախորդներին շուկայում առկա ծառայությունների անհատականացված տարբերակները: «Հետաքրքիր առաջարկ»-ը երաշխավորում է նորեկների համար անձնային կայուն աճ, անհատական եկամուտների հարաճուն բարձրացում և մասնագիտական առաջընթաց: Ընկերությունը հիմնվել է 2021թ-ի սկզբին՝ 10 հոգուց բաղկացած թիմով: Այսօր «ՀԱ»-ի թիմը կրկնապատկվել է, և Ընկերությունը շարունակում է աճել և համալրել իր թիմը արհեստավարժ մասնագետներով: