Get our free app. It won't take up space on your device
donemsg

You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

close

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Address: Զաքիյան 6/26
Website: biblesociety.am
Phone: +37410564906
About Us
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը հիմնվել է 1991 թվականին: Ընկերությունը 1999 թվականից ՄԱԸ-ի լիարժեք անդամ է: Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը հիմնադրվել է 1991թ.՝ երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Միացյալ աստվածաշնչային ընկերությունների ներկայացուցիչների կողմից համաձայնության հուշագրի ստորագրությամբ, որը միտված է Հայաստանում Աստվածաշնչի թարգմանությանը, հրատարակությանը և տարածմանը: Աստվածաշնչային ընկերությունն իր առաքելությունն իրականացնում է բոլոր եկեղեցիների և քրիստոնեական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ ՀԱԸ-ի առաքելությունն է թարգմանել, հրատարակել, տարածել Աստվածաշունչը՝ հորդորելով մարդկանց բացելու իրենց ներաշխարհը դեպի Աստծու կանչը, որ Աստծու Խոսքը թափանցի նրանց սրտերը, սնուցի և զորացնի նրանց հոգիները: Ընկերությունը ծավալում է նաև Ս. Գրքին առնչվող գրականության թարգմանության աշխատանք՝ հարստացնելու Աստվածաշնչի մասին ընթերցողի գիտելիքների պաշարը՝ հող նախապատրաստելով ճշմարիտը գիտակցելու, Աստծու կենդանի Խոսքի խորհուրդը ըմբռնելու, Աստվածաշնչի էջերից հառնող զանազան առաքինություններով՝ հավատով և սիրով, ողջախոհությամբ և խոնարհությամբ զարդարվելու համար: ՀԱԸ-ի գործունեության նպատակն է քարոզել քրիստոնեական պատգամը, որպեսզի ամեն ոք ճանաչի այն: ՀԱԸ գործակից է ՄԱԸ-ի համաշխարհային առաքելությանը: Անցած երկու տասնամյակների ընթացքում ՀԱԸ-ի կողմից թարգմանվել և լույս են ընծայվել բազմաթիվ Ասվածաշնչեր և աստվածաշնչային թեմաներով գրքեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մանկական աստվածաշնչային գրականությանը: Ընկերությունն իր գործունեության մեջ ներառել է նաև Ս. Գրքին առնչվող հանրագիտարանային, գիտական գրականության հրատարակության ոլորտը: Աստվածաշնչի տարածման գործում ներառվել են հասարակության ամենատարբեր խավերը, բայց մասնավոր ուշադրություն է դարձվել երեխաներին, երիտասարդներին, ուսուցիչներին, սահմանամերձ գյուղերի ազգաբնակչությանը, հիվանդներին, զինվորներին, ազատազրկյալներին: ՀԱԸ-ի գործունեության հիմնաքարը հանդիսանում է արդիականի, էկումենիկի և համաշխարհայինի զուգորդումը ավանդականին, ազգայինին ու տեղականին:

Jobs at Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

The company currently has no vacancies

Look for jobs in similar companies or subscribe to Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն page to receive notifications about vacancies posted by the company
address
Address
Զաքիյան 6/26
website
Website
Phone
Phone
+37410564906