You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

GSS LLC
2010թ․-ից ի վեր խնայողության տարատեսակ համակարգերի մշակման և տարածման գործում մեր մասնագետների ներգրավվածությունը 2016թ․-ին հանգեցրեց ՋիԷսԷս (GSS: Global Saving Systems, թարգմանաբար՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ) ընկերության ձևավորմանը, որի հիմնական նպատակն է Հայաստանում զարգացնել վերականգնվող էներգիայի ոլորտը: Իսկ երբ նույն թվականի վերջին կատարվեցին օրենսդրական բարեփոխումներ, ստեղծվեցին նպաստավոր պայմաններ մեր գաղափարներն ավելի արագ կյանքի կոչելու համար: Եվ արդեն շուրջ 8 տարի է մեր ընկերությունը հաստատուն քայլերով շարժվում է առաջ ...
Մեր շնորհիվ հարյուրավոր էներգասպառողներ՝ ՀՀ բոլոր մարզերում, դարձել են ինքնավար արտադրողներ: Ինչի արդյունքում նրանք զերծ են մնում էլեկտրաէներգիայի սակագնի շարունակական գնաճից և վերջին չորս և հաջորդ 25 տարիների ընթացքում մթնոլորտ չի արտանետվելու շուրջ 2.601.984 տոննա CO2:
Այսօր աշխարհը բախվում է էկոլոգիական խնդիրների։ Այս մարտահրավերները հաղթահարելու համար աշխարհը նախընտրում է ավելի շատ օգտագործել վերականգնվող, մաքուր և կանաչ էներգիայի աղբյուրներ, և մեծ պատիվ է մեր ընկերության համար իր ներդրումն ունենալ այդ խնդիրների հաղթահարման գործում։ Մեր 8 տարվա գործունեության ընթացքում մենք նվազեցրել ենք CO₂ արտանետումները, գլոբալ տաքացման ռիսկը և նպաստել ենք մաքուր էներգիայի տարածմանը ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։