You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
Gratsia Health Center
Գրացիա վերականգնողական կենտրոն հիմնադրվել է 1992թ. ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման նպատակով, Հայաստանում Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի ծրագրի շրջանակում:
Այն հանդիսանում է միակ վերականգնողական կենտրոնը ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՊՀ երկրներում և Մերձավոր Արևելքում:
Կենտրոնի կառուցմանը մասնակցել են Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի 26 երկրներ և 6 անդամ-կառավարություններ:
Իր գործունեության ընթացքում կենտրոնում արդեն բուժվել և իրենց առողջությունն են վերականգնել շուրջ 10 000 հիվանդ Հայաստանից, ԱՊՀ-ից, Եվրոպայից և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներից: Կենտրոնում տարեկան կտրվածքով բուժում է ստանում 900-1000 հաշմանդամ, 280 վետերան, 5 փախստական, սոցիալապես անապահով խավի մոտ 526 ներկայացուցիչ:
Կատարվում են նաև դիսպանսեր տնային այցելություններ հաշվառման վերցրած ողնաշարի և ողնուղեղի վնասվածքով հաշմանդամ հիվանդներին՝ ցուցաբերելով բժշկական օգնություն և հետազոտում:
Ի հավելումն ընդհանուր և ողնաշարային վերականգնման, հաճախորդներին հնարավորություն է տրվում նաև զբաղվել սպորտով: Կենտրոնի սպորտային համալիրը իրականացնում է բասկետբոլի, վոլեյբոլի, աէրոբիկայի, սեղանի թենիսի և լողի պարապմունքներ:
Կենտրոնի “Փարոս” երգչախումբը և բասկետբոլի “Կիլիկիա” թիմը պարբերաբար մասնակցում են սահմանափակ կարողությունների տեր մարդկանց համար տարբեր երկրներում կազմակերպվող համերգներին և մրցումներին:
Jobs at Gratsia Health Center
The company currently has no vacancies