Get our free app. It won't take up space on your device

«Գրանդ Սպորտ» մարզահամալիր

Subscribe

55 subscribers

Subscribe

55 subscribers

Արշակունյաց 61

Current jobs at «Գրանդ Սպորտ» մարզահամալիր

Մատնահարդար Yerevan - 9/7/2022
Բարմեն-մատուցող Yerevan - 9/7/2022

About «Գրանդ Սպորտ» մարզահամալիր

«ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ»-ը միջազգային չափանիշներին համապատասխան մարզաառողջարարական համալիր է, որն հաճախորդների առջև իր դռներն է բացել 
2011թ-ի մայիսին: Լինելով բարձրակարգ համալիր և առաջարկելով տարատեսակ  ծառայություններ` այն նվաճել է հաճախորդների վստահությունը: Մեր հաճախորդները  այցելում են «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» ոչ միայն մարզվելու, այլև  հաճելի ժամանակ անցկացնելու համար: 
Սպորտը ընտանեկան ավանդույթների ձևավորման արդյունավետ միջոց է: «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ»-ի առաքելությունն է՝ ուղղորդել հայ հասարակությանը և հայ ընտանիքներին դեպի առողջ ապրելակերպ: «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ»-ը աչքի է ընկնում նաև գերհագեցած սպորտային սրահներով և առողջարարական ծառայություններով, իր անձնակազմի պրոֆեսիոնալ մոտեցմամբ, բարձրորակ սարքավորումներով: Մենք բարձր ենք գնահատում հաճախորդների հարմարավետությունն ու առողջությունը և կիրառելով նորագույն մեթոդներ՝ մարզահամալիրում մշտապես պահպանում ենք մաքրության և հիգիենայի բարձր մակարդակ:
«ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզաառողջարարական համալիրը իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ոչ միայն հոգ տանել իրենց արտաքին գեղեցկության, այլ նաև  առողջության մասին: Մարզահամալիրը հագեցած է մարզվելու համար նախատեսված ժամանակակից սարքավորումներով, հարմարավետ պայմաններով, ինչպես նաև մարզահամալիրում աշխատում են պրոֆեսիոնալ մարզիչներ, ովքեր յուրաքանչյուր այցելուին յուրովի մոտեցում են ցուցաբերում:

Մարզահամալիրում առկա են Ձեր ֆիզիկական կառուցվածքը վերականգնելու և բարելավելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները, մեր համալիրի հարկի տակ գործում են մեկ տասնյակից ավելի սպորտաձևեր:

Այցելեք «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» և Ձեր առօրյան անցկացրեք առողջ և հաճելի մթնոլորտում: