You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

Futuris Architects
2008թ-ին ձևավորվեց Futuris Architects-ը, մենք առաջարկում ենք ճարտարապետության և ինտերիերի դիզայնի բարձրակարգ ծառայություններ։ Վերջին 16 տարիների ընթացքում մեզ հաջողվել է դառնալ ոլորտի առաջատարներից մեկը Հայաստանում։
- Մեզ համար մարդը բարձրագույն արժեք է։ Թե՛ մեր աշխատակիցները, թե՛ հաճախորդները, թե՛ առհասարակ մարդիկ մեզ համար հավասարապես կարևոր են։
- Մենք կարևորում ենք կորպորատիվ էթիկան և բարձր ենք գնահատում ազնվությունն ու բարեվարքությունը:
- Ստեղծագործական միտքը դիզայնի և ճարտարապետության ոլորտի կարևորագույն տարրերից մեկն է: Ինչ վերաբերում է Futuris-ին, ապա կաղապարներից դուրս մտածելը մեր թիմի գաղտնի բաղադրիչն է: Futuris-ի մտքի թռիչքը սահմաններ չի ճանաչում։
- Նորարարական գաղափարների շարունակական ներդրումը մեր ընկերության համար կենսական նշանակություն ունի: Տքնաջան աշխատանքը և բացառիկ որակը մեր թիմի իրական բնութագրերն են։
- Մեր ընկերությունը ունի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բարձր զգացում: Մենք փորձում ենք նպաստել սոցիալական և բնապահպանական ոլորտների տարբեր ասպեկտների բարելավմանը։
- Մենք փորձում ենք պահպանել ՄԱԿ-ի կայուն զարգացման երեք նպատակները և իրականացնել դրանք մեր աշխատանքների միջոցով։ Դրանք հետևյալն են`
- Որակյալ կրթություն ,
- Բարեխիղճ աշխատանք և տնտեսական աճ ,
- Պատասխանատու սպառում:
- Ի վերջո, շարունակական զարգացումը մեր կարևորագույն նպատակներից մեկն է: Futuris-ում մենք որակյալ կրթություն ենք տրամադրում (վերապատրաստման ծրագրեր, պրակտիկա) բոլոր աշխատակիցների համար՝ նրանց հմտությունները առավել զարգացնելու նպատակով: Այս մարտավարության միջոցով մենք բարձրացնում ենք զբաղվածության մակարդակը և նպաստում տնտեսական աճին:
Jobs at Futuris Architects
The company currently has no vacancies