You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
About Us
“ՖԻՆՍ” փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2011թ. հունիսին` առաջարկելով վերապատրաստման, հաշվապահական, խորհրդատվական ծառայությունների նոր և լայն շրջանակ, որը հիմնված է որակի, մասնագիտական էթիկայի միջազգային ստանդարտների, հաճախորդներին ցուցաբերվող առանձնակի վերաբերմունքի վրա: Գործարար ոլորտի հիմնարար սկզբունքներին և պրոֆեսիոնալ վարքագծի կանոններին հետևելը ընկերության հիմնական ուղենիշն է, որը թույլ է տալիս ստեղծել այնպիսի բիզնես արժեքային համակարգ, որի շնորհիվ կկարողանա ամուր դիրք գրավել մրցակցային շուկայում, վայելել բարձր հեղինակություն իր որակավորված մասնագետների մասնագիտական ունակությունների շնորհիվ և ներդրած ներքին վերահսկողական համակարգի միջոցով բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը: Ընկերության աշխատակազմը համալրված է ՀՀ ՖՆ-ի կողմից որակավորված մասնագետներով, որոնք նաև ՀՀ “Հաշվապահների և աուդիտորների” ասոցացիայի լիիրավ անդամ են: Մեր աշխատանքի հիմնական մոտեցումն է “Աշխատել հաճախորդի հետ այնպես, ասես նա մեր միակ հաճախորդն է:” Մեր աշխատակազմը շարունակաբար հզորանում է` գիտակցելով և օգտագործելով իր մասնագիտական ներուժը: Ձևավորվել է մի աշխարհացքային արժեքային հայեցակարգ` դրսևորվել առաջնային որպես մարդ, մասնագետ ինքնակրթության և ինքնազարգացման գիտակցության արմատավորմամբ:
Jobs at ՖԻՆՍ ՓԲԸ
The company currently has no vacancies
Look for jobs in similar companies or subscribe to ՖԻՆՍ ՓԲԸ page to receive notifications about vacancies posted by the company