You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
“ՖԻՆՍ ԱՈՒԴԻՏ ” փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2011թ. հունիսին` առաջարկելով վերապատրաստման, հաշվապահական, խորհրդատվական ծառայությունների նոր և լայն շրջանակ, որը հիմնված է որակի, մասնագիտական էթիկայի միջազգային ստանդարտների, հաճախորդներին ցուցաբերվող առանձնակի վերաբերմունքի վրա: Գործարար ոլորտի հիմնարար սկզբունքներին և պրոֆեսիոնալ վարքագծի կանոններին հետևելը ընկերության հիմնական ուղենիշն է, որը թույլ է տալիս ստեղծել այնպիսի բիզնես արժեքային համակարգ, որի շնորհիվ կկարողանա ամուր դիրք գրավել մրցակցային շուկայում, վայելել բարձր հեղինակություն իր որակավորված մասնագետների մասնագիտական ունակությունների շնորհիվ և ներդրած ներքին վերահսկողական համակարգի միջոցով բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը: Ընկերության աշխատակազմը համալրված է ՀՀ ՖՆ-ի կողմից որակավորված մասնագետներով, որոնք նաև ՀՀ “Հաշվապահների և աուդիտորների” ասոցացիայի լիիրավ անդամ են: Մեր աշխատանքի հիմնական մոտեցումն է “Աշխատել հաճախորդի հետ այնպես, ասես նա մեր միակ հաճախորդն է:” Մեր աշխատակազմը շարունակաբար հզորանում է` գիտակցելով և օգտագործելով իր մասնագիտական ներուժը: Ձևավորվել է մի աշխարհացքային արժեքային հայեցակարգ` դրսևորվել առաջնային որպես մարդ, մասնագետ ինքնակրթության և ինքնազարգացման գիտակցության արմատավորմամբ:
Jobs at Fins Audit CJSC
The company currently has no vacancies