You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

Fine Oil
«Fine Oil» ընկերությունը շարժիչային և արդյունաբերական յուղերի, քսայուղերի առաջին և միակ արտադրողն է Հայաստանի Հանրապետությունում, հիմնադրվել է 2022 թվականին։ Մենք մեր գործում ստեղծել ենք գերազանցության չափանիշ՝ լինելով վստահելի գործընկեր Հայաստանի խոշորագույն ընկերությունների համար։
Ինչո՞ւ ընտրել մեր ընկերությունը․
- Մեզ համար որակը սկզբունք է, և մենք անդադար ձգտում ենք դեպի կատարելություն։
- Մեր լաբորատորիաներն ու փորձարկման մեթոդները համապատասխանում են միջազգային ամենաբարձր չափանիշներին։
- Մեր թիմը՝ համախմբված և արհեստավարժ մասնագետների թիմ է, որտեղ յուրաքանչյուրը գնահատված է և ունի աճելու հնարավորություն։
- Մենք հոգում ենք ոչ միայն արտադրանքի որակի, այլև շրջակա միջավայրի պաշտպանության մասին։
Մեզ մոտ աշխատելը նշանակում է լինել մի թիմի անդամ, որը ձևավորում է Հայաստանի արդյունաբերության ապագան։ Fine Oil-ը կդառնա Ձեր կարիերայի լավագույն մեկնարկի կամ զարգացման հնարավորությունը։
Միացե՛ք մեզ և կառուցե՛ք Ձեր հաջողության պատմությունը Fine Oil-ում։
Fine Oil-ում Մեր թիմն է ամենամեծ արժեքը։ Մենք համոզված ենք, որ հաջողության գրավականը ոգեշնչված, գնահատված և զարգացող աշխատակիցներն են։
-
Հարգանք և աջակցություն․ Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը։ Մենք գնահատում ենք անհատականությունը և աջակցում ենք թիմային աշխատանքին։
-
Զարգացում և աճ․ Մենք խրախուսում ենք անձնական և մասնագիտական զարգացումը՝ առաջարկելով վերապատրաստման ծրագրեր և առաջխաղացման հնարավորություններ։
-
Ապահով աշխատանքային միջավայր․ Մենք ստեղծում ենք անվտանգ և հարմարավետ պայմաններ, որտեղ մեր աշխատակիցներն զգում են իրենց պաշտպանված և մոտիվացված։
-
Պատասխանատվություն և անկեղծություն․ Խրախուսում ենք բաց և ազնիվ հաղորդակցությունը։ Աշխատանքային միջավայրում մեր հաջողությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա։
-
Նորարարական մոտեցում․ Մեր աշխատակիցները հնարավորություն ունեն աշխատելու առաջադեմ տեխնոլոգիաներով և մասնակցելու ընկերության նորարարական ծրագրերին։
-
Հավասար հնարավորություններ․ Մեր դռները բաց են բոլորի համար՝ անկախ սեռից, տարիքից։ Մենք գնահատում ենք բազմազանությունը և հավասարությունը։
Fine Oil-ը տեղ է, որտեղ ոչ միայն աշխատում են, այլև դառնում են մասնագետների ընտանիքի մի մասը։ Մեզ հետ դուք կունենաք աճելու, սովորելու և ձեր կարիերան նոր մակարդակի հասցնելու հնարավորություն։
Jobs at Fine Oil
The company currently has no vacancies