You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
AG Translation Center
2011 թվականին մեր Երևանյան գրասենյակը ստացավ իր առաջին պատվերը: Այդ ժամանակից սկսած` պրոֆեսիոնալ թարգմանիչներից կազմված մեր թիմը զգալիորեն ընդլայնվել է, ընդգրկվել են նեղ մասնագետներ, որոնք աշխատում են խիստ հազվագյուտ լեզուներով: Թարգմանչական ընկերության աշխատանքը համապատասխանում է ISO 9001:2008 չափորոշիչներին:
Մեր ընկերության մատուցած ծառայություններից ամենահասանելին առցանց թարգմանություններն են, որոնց շնորհիվ թարգմանություն ստանալը դարձել է ավելի հեշտ և հարմար, իսկ ծառայությունը` հասանելի ավելի մեծ թվով մարդկանց: Մեզ համար առաջնայինը ոչ թե առավելագույն եկամուտ ստանալն է, այլ պատվիրատուների բանակի ընդլայնումը: Կարևորագույն խնդիրը պատվիրատուին սպասված արդյունքը ճիշտ ժամանակին ներկայացնելն է: Յուրաքանչյուր գործ կատարվում է չափազանց արագ և բարձր որակով` անկախ ուղղվածությունից` լինի դա փաստաթղթերի թարգմանություն, կուրսային աշխատանք, խոշոր միջազգային կազմակերպության պայմանագիր, ֆիլմի կամ տեսանյութի թարգմանություն:
Մեզ մոտ կարող եք պատվիրել ցանկացած ոլորտին վերաբերող շտապ թարգմանություններ.
- բժշկական,
- տեխնիկական,
- գեղարվեստական,
- իրավաբանական:
Jobs at AG Translation Center
The company currently has no vacancies