You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
Գիտակցելով, որ աշխարհը ամբողջ ուժով շարժվում է դեպի կայուն փոխադրումներ՝ մեղմելու կլիմայի փոփոխության հետագա ազդեցությունը և դադարեցնելու ածխածնի արտանետումները՝ առաջնորդվելով աշխարհը էներգիան օգտագործելու ձևը փոխելու և այս համաշխարհային շարժման մաս դառնալու ցանկությամբ, EVAN-ը նպատակ է դրել ստեղծել էլեկտրական մեքենաների տարբեր տեսակի լիցքավորման կայաններ՝ հագեցած էլեկտրոնային ցանցային լուծումներով, որոնք մրցունակ կլինեն տեղական գնի և համաշխարհային շուկայի առումով:
Մեր նպատակն է բոլորին հասանելի դարձնել խելացի, անվտանգ և էկոլոգիապես մաքուր տրանսպորտը՝ տրամադրելով լիցքավորման կայանների ցանց և բջջային հավելված, որը թույլ է տալիս գտնել, լիցքավորել և վճարել ընդամենը մի քանի կտտոցով:
EVAN էլեկտրական մեքենաների լիցքավորման ցանցն իր հաճախորդներին առաջարկում է բացառիկ հնարավորություններ`
Լիցքավորման կայանների հարմար ցանց
Անհատական կայաններ ձեռք բերելու հնարավորություն, որոնք կայուն եկամուտ կապահովեն գործընկերներին
Բջջային հավելված լիցքավորման կայանների համար ինչպես օգտատերերի, այնպես էլ գործընկերների համար