You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

Anjie LLC
Էնջի ՍՊԸ-ն հանդիսասում է ԱՄՆ AnJie LLC-ի դուստր ընկերությունը:
Էնջի ընկերությունների ցանցը զբաղվում է ինտերիերի և էքստերիերի համար նախատեսված ալյումինե տրամատների (պրոֆիլների) և դրանց ռետինե ժապավենների նախագծմամբ և արտադրությամբ: Մեր արտոնագրված արտադրատեսակները բացարձակ ունիկալ են իրենց հեղափոխական լուծումներով:
Մենք առաջարկում ենք ապակե միջնորմերի, ապակե դռների, թաքնված (Invisible) դռների արտադրության համար նախատեսված ալյումինե պրոֆիլներ և օժանդակ պարագաներ, ստվերային, թաքնված, ունիվերսալ շրիշակներ, ճախրող առաստաղ, լուսային և ստվերային գիծ և վերանորոգման համար նախատեսված այլ ժամանակակից պրոֆիլներ, շենքերի և շինությունների սալիկապատման համար նախատեսված ալյումինե պրոֆիլների համակարգ:
Շուտով նաև կահույքի և արևային ֆոտովոլտային մոդուլների տեղակայման համար ամրակային պրոֆիլների համակարգ և այլ բացառիկ նախագծեր: