2011թ.-ին մի խումբ համախոհների կողմից Հայաստանում հիմնադրվեց DimaX-Ray ընկերությունը, և բացվեց առաջին մասնագիտացված կոն ճառագայթային ծավալային տոմոգրաֆիայի կենտրոնը: Այսօրվա դրությամբ DimaX-Ray ընկերությունը և գործընկեր-կազմակերպություններ PromaX-Ray-ը և VanmaX-Ray-ը տեղակայված են Երևան քաղաքում և մեկը՝ Վանաձորում: Բոլոր 5 կենտրոններում տեղադրված են ֆինական Planmeca ընկերության ռենտգեն սարքավորումներով: Ութ տարիների աշխատանքների ընթացքում կազմակեպությունը ստեղծել և սահմանել է աշխատանքների արդյունավետ և հարմարավետ ալգորիթմ ինչպես բժիշկների, այնպես էլ հաճախորդների համար: DimaX-Ray ընկերության աշխատանքային գլխավոր սկզբունքներն են՝ Անվտանգություն Հաճախորդի ճառագայթային չափաբաժինը միշտ համապատասխանում են ALARA սկզբունքին (այնքան քիչ, ինչքան հնարավոր է) : Որակ Ընկերությունը խիստ վերահսկում է յուրաքանչյուր հաճախորդի ստացած ռենտգեն հետազոտության որակը: