You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

DHL Express Armenia
DHL-ը միջազգային սուրհանդակային ծառայությունների և լոգիստիկայի ոլորտի առաջատարն է` մասնագիտացած նորարար և անհատականացված լուծումներ առաջարկելու մեջ՝ մեկ ընդհանուր աղբյուրից: Միջազգային այս ցանցն իր մեջ ներառում է ավելի քան 220 երկիր: 285,000 աշխատակիցներ ողջ աշխարհում մշտապես ջանում են հաճախորդների սպասելիքներն արդարացնել և գերազանցել՝ իրենց մատուցած արագ և վստահելի ծառայության շնորհիվ: Ցանցը սպասարկվում է DHL-ի սեփական ավիատորմի միջոցով, որը ներառում է 254 ինքնաթիռ, ինչպես նաև համագործակցում է ավելի քան 170 կոմերցիոն ավիաընկերությունների հետ: Շնորհիվ իր զարգացած միջազգային ցանցի, DHL-ը ներկա է շատ ավելի երկրներում, քան որևէ այլ նմանատիպ ընկերություն: Սրանք դեռ ուղղակի թվեր են, բայց հաճախորդների վստահությունն ուղղված է համախմբված թիմի աշխատանքին և լոգիստիկայի անկրկնելի լուծումներին:
Հայկական շուկայում մենք արդեն 32 տարվա փորձ ունենք, որը ամենաերկարն է տեղական շուկայում: Աշխատակիցները վերապատրաստվել են եվրոպական կենտրոններում՝ հաճախորդների սպասարկման, վաճառքի և այլ բաժիններում:
Jobs at DHL Express Armenia
The company currently has no vacancies