You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
Degusto Food Studio
Interested in working with us?
Interested in being part of our company and joining our team? Submit your resume, and we'll assess your candidacy.
I’m interestedՀամեղ ուտեստներ և հանգիստ մթնոլորտ 🤩 Էլ ի՞նչ է պետք ուրախ ժամանց անցկացնելու համար 😊
Degusto Food Studio-ն հանրային սննդի ոլորտում ծառայություններ մատուցող ընկերություն է, որի հիմնադիրը Սարգիս Գասպարյանն է։ Հանրային սննդի կազմակերպումը սպասարկման ոլորտի ամենաբարդ ճյուղերից է և պահանջում է հետևողական աշխատանք։ Ընկերությունը գործում է շուրջ հինգ տարի։ Ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է ճաշատեսակների լայն տեսականի, գործում է նաև առաքում։ Հարմար է առավոտյան նախաճաշելու, ընդմիջման, իսկ երեկոյան ընտանիքի կամ ընկերների հետ ջերմ երեկո անցկացնելու համար։
Մեր առաքելությունը
Ընկերության առաքելությունն է թեթեւացնել մարդկանց առօրյա խոհանոցային հոգսերը, կարողանալ ստեղծել ջերմ մթնոլորտ եւ որակյալ սնունդ։ Յուրաքանչյուր հաճախորդի խնամքով վերաբերվել: Ընկերությունը հիմնված է երեք կարևոր սկզբունքների վրա՝ մաքրություն, թարմություն և մատչելիություն:
Մեր նպատակը
Ընկերության նպատակներից մեկն է ստեղծել այնպիսի ապրանքանիշ, որը հայտնի է Հայաստանում և հասանելի է յուրաքանչյուր խավի, տարիքի և սեռի համար։ Ունենալ ուժեղ, կազմակերպված, միակողմանի թիմ:
Ապահովել և հետագայում բարելավել մատուցվող ծառայությունների բարձր որակը և ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ։
1․ Ընկերությունը իր աշխատակիցների հետ կառուցի հարաբերություններ երկարաժամկետ համագործակցության, հարգանքի , վստահության, պարտականությունների ճշգրիտ և ժամանակին կատարման վրա։
2․ Հաճախորդի կարևորում՝ կազմակերպությունը պետք է ձգտի հաճախորդների հետ կառուցել և զարգացնել կայուն և երկարատև հարաբերություններ։
3․ Բարի համբավ՝ ընկերությունը կարևորում է իր համբավը, այդ իսկ պատճառով բարձր է գնահատում գործնական էթիկան։ Աշխատակիցները պետք է միշտ հիշեն , որ հանդիսանում են ընկերության կոլեկտիվի անդամ և պետք է բարձր պահեն կազմակերպության համբավը։