You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
De Laur ոսկերչական տունը, անցնելով զարգացման ու կատարելագործման երկար ճանապարհ՝ տարիների ընթացքում ձեւավորել է իր ինքնատիպ ոճն ու ձեռագիրը: De Laur - ը մասնագիտանում է էքսկլյուզիվ եւ որակյալ զարդերի արտադրության մեջ՝ որպես հումք օգտագործելով միայն բնական քարեր եւ թանկարժեք մետաղներ: Բրենդի յուրաքանչյուր զարդ աչքի է ընկնում մետաղների եւ քարերի կատարյալ մաքրությամբ եւ դիզայնի անկրկնելիությամբ: De Laur արտ ստուդիայի պրոֆեսիոնալ դիզաիներների աշխատանքի արդյունքում արվեստը իր մարմնացումն է գտնում շքեղ զարդերում: Մշտապես կրեատիվ գաղափարներով լի նկարիչ դիզաիներները ատեղծագործում են նորաձեւության վերջին տենդենցներին համապատասխան: Պրոֆեսիոնալ ոսկերիչ վարպետների շնորհիվ հնարավոր է դառնում նույնիսկ ամենաբարդ եւ անհնարին թվացող գաղափարների կյանքի կոչումը: Հենց վերջիններիս աշխատանքի շնորհիվ է, որ յուրաքանչյուր զարդ վերածվում է արվեստի գլուխգործոցի՝ իր մեջ պահպանելով De Laur ապրանքանիշին բնորոշ ձեռագիրը: Քաղաքի սրտում գտնվող De Laur խանութ սրահում ստեղծված են հաճախորդի հարմարավետ սպասարկման համար անհրաժեշտ բոլոր պայմանները իսկ VIP սրահում զարդերի ընտրության բարդ գործընթացը Ձեզ համար կդառնա առավել հաճելի եւ դյուրին: Խանութ սրահի փորձառու աշխատակիցները կօգնեն ճիշտ ըտրություն կատարելու հարցում: Ընկերությունում կիրառվում են գերժամանակակից եւ բարձրորակ ոսկերչական սարքավորումներ որոնք ապահովվում են կատարված աշխատանքների բարձր որակը: Մեկ անգամ ձեռք բերելով De Laur ապրանքանիշի շքեղ եւ ինքնատիպ զարդերից որեւէ մեկը Դուք կդառնաք այս ընկերության հավատարիմ հաճախորդ, շնորհիվ առաջարկվող որակի եւ անկրկնելիության:
Jobs at De Laur LTD
The company currently has no vacancies