Get our free app. It won't take up space on your device
DarwinLabs logo

DarwinLabs

Subscribe

22 subscribers

Subscribe

22 subscribers

About DarwinLabs

DarwinLabs (նախկինում Coronatest) ընկերությունը IT Startup է, որի նպատակն է օգնել  հանրությանը ստանալ  բժշկական ծառայությունների մատուցման բարձ որակ, և հավաքագրել ու պահպանել հետազոտությունների արդյունքները մեկ վայրում՝ թվայնացված հարթակի միջոցով։ Մեր բուժաշխատողները մոտենում են հաճախորդի նշած հասցեով և իրականացնում լաբորատոր տարբեր ծառայություններ։ Համագործակցելով լավագույն արտադրողների և հետազոտող լաբորատորիաների հետ՝ մենք հասանելի ենք դարձնում հետեւյալ ծառայությունները.

1) Covid-19  ՊՇՌ թեստավորում
ՊՇՌ թեստը ստուգում է COVID-19-ի առկայությունը վաղ շրջանում։ Նմուշառումը՝ քթըմպանային քսուքի միջոցով։ Ընդունվում է ավիաընկերությունների կողմից՝ ճանապարհորդական նպատակով։ Արդյունքը՝ մինչև 24 ժամվա ընթացքում։
2) Covid-19 Անտիգեն թեստավորում
Այս թեստը հայտնաբերում է ներկայումս վարակված անձանց։ Այն հիանալի է արագ և պարբերաբար ստուգումների համար։ Արդյունքը՝ 15–30 րոպեի ընթացքում։ 
3) Covid-19 Որակական Հակամարմնի թեստավորում
Որակական Հակամարմնի թեստերը ախտորոշում են անցյալում վարակված և այժմ իմունիտետ ձեռք բերած անձանց։ Նմուշառումը՝ մատից արյան միջոցով, արդյունքները՝ 15 րոպեում: Արդյունքը ցույց է տալիս՝ արդյոք ունեք հակամարմին, թե ոչ։
4) Covid-19 Քանակական Հակամարմնի թեստավորում
Քանակական Հակամարմնի թեստերը ախտորոշում են անցյալում վարակված և այժմ իմունիտետ ձեռք բերած անձանց, ինչպես նաև օգնում են հասկանալ արդյոք օրգանիզմում առաջացել են հակամարմիններ պատվաստման արդյունքում։ Նմուշառումը՝ երակից արյան միջոցով: Արդյունքը ցույց է տալիս հակամարմինների քանակը։
5) Է-Հավաստագիր
Մենք ստեղծել ենք հարթակ, որտեղ Դուք կարող եք գտնել Ձեր թեստերի արդյունքները մեկ վայրում և ապահով կիսվել դրանցով ճանապարհորդելիս կամ աշխատավայր այցելելիս։

Covid-19 թեստերից բացի մենք կազմակերպում ենք նաև տարբեր տեսակի լաբորատոր հետազոտություններ, որոնք հնարավոր է իրականացնել երակից արյուն վերցնելու միջոցով` կրկին այցելելով հաճախորդի համար հարմար հասցե։