You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

Clever Logistics & Transport LLC
«Քլեվր Լոգիստիկ և Տրանսպորտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011 թվականին: Ըստ «Խելամիտ Լոգիստիկա և Բեռնափոխադրում» անվանման բովանդակության՝ ընկերությունը կառուցել է իր ռազմավարությունը, և ընտրել իր գործունեության սկզբունքները: Կազմակերպության ռազմավարությունն է՝ բեռի բեռնափոխադրման ժամանակ լոգիստիկական նորարարական լուծումների համադրումը բերնափոխադրման տրանսպորտային տարբեր միջոցների, ճանապարհների և ձևերի հետ` ողջ բեռնափոխադրման ընթացքում: Արդյունքում մենք կարողանում ենք ստանալ այնպիսի որակ, որը գոհացնում է մեր պատվիրատուներին: Մեր ընկերությունն առաջարկում է ցամաքային, ծովային, օդային, երկաթուղային, վտանգավոր, ոչ ստանդարտ չափերի նեգաբարիտ, ջերմային ռեժիմ պահանջող բեռների տեղափոխում: 1. Մեր հիմնական և ամենաուժեղ կողմը հավաքական և ամբողջական բեռների տեղափոխումն է Եվրոպայի բոլոր երկրներից մինչև Վրաստան և Հայաստան: Մենք կարող ենք ապահովել շուկայում լավագույն գները և լավագույն որակը: 2. Երկրորդ ամենամրցունակ կողմը ամբողջական և հավաքական բեռների տեղափոխումն է Ասիական բոլոր երկրներից դեպի Հայաստան և Վրաստան: 3. Հավաքական և ամբողջական բեռների տեղափոխում Եվրասիական մաքսային միության բոլոր երկրներից դեպի Հայաստան: 4. Հավաքական և ամբողջական բեռների տեղափոխում Հայաստանից և Վրաստանից դեպի Եվրոպա:
Jobs at Clever Logistics & Transport LLC
The company currently has no vacancies