Get our free app. It won't take up space on your device
donemsg

You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

close

Business Style LLC

Website: www.bsi.am
Phone: +37410 239296
About Us
Բիզնես Սթայլ՚ ընկերությունը հիմնադրվել է 1996թ. և իրավացիորեն համարվում է Հայաստանում լայնաֆորմատ տպագրության, POS և արտաքին գովազդի շուկայի հիմնադիրն ու առաջատարը։ 1996թ. կազմակերպության աշխատակազմում կային 3 աշխատող, որոնք հիմք դրեցին ընկերության հետագա զարգացման համար, և արդեն 16 տարի հետո, 2012թվականին, ընկերությունը կարող է հպարտանալ իր բարձրորակ, միասնական, 10-ից ավել անգամ մեծացած ստեղծագործ աշխատակազմով։ 1999թ., տարածաշրջանում մեծագույն գովազդային տեխնիկական բազայի ստեղծման մեկնարկային կետ հանդիսացավ Encad Novajet Pro 600E կետային տպագրական սարքի ձեռքբերումը։ 2002թ. վերջին ՙԲիզնես Սթայլ՚ ընկերությունը Երևանում տեղադրեց առաջին, և այդ ժամանակահատվածում միակ, լայնաֆորմատ թվային սոլվենտ տպագրական սարքը NUR Salsa, որից հետո 2004թ. մեր տեխնիկական բազան համալրվեց նույնպես առաջին ռուլոնային UV տպագրական սարքով NUR Expedio 5000 և առաջին հարթակով սարքով NUR Tempo։ Հաջորդող տարիներին տեխնկական բազան համալրվեց նաև ճկող սարքով, գործվածքի վրա տպող ռուլոնային տպագրիչ սարքով, գերարագ ֆրեզերային կտրող սարքով, լազերային հաստոցով, ինչպես նաև 2 այլ ռուլոնային և 1 հարթակով տպագրական սարքերով։ Այժմ ՙԲիզնես Սթայլ՚ ընկերության արսենալում հաշվարկվում է 10-ից ավել սարքեր։

Jobs at Business Style LLC

The company currently has no vacancies

Look for jobs in similar companies or subscribe to Business Style LLC page to receive notifications about vacancies posted by the company
website
Website
Phone
Phone
+37410 239296