Get our free app. It won't take up space on your device
donemsg

You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

close
About Us
Բիպլանը կառուցում է պողպատե ինքնակրող եւ հեծանային կաղապարով դյուրակիր շենքեր, կիրառելով ժամանակակից տեխոնլոգիաներ, ինչպես նախագծման, ար Բիպլանը կառուցում է պողպատե ինքնակրող եւ հեծանային կաղապարով դյուրակիր շենքեր, կիրառելով ժամանակակից տեխոնլոգիաներ, ինչպես նախագծման, արտադրության եւ շինարարության մեջ, այնպես էլ նախագծի կառավարման եւ վերահսկողության։ Մենք համախմբել ենք մի շարք ոլորտների լավագույն մասնագետների եւ կիրառելով համաշխարհային փորձը եւ նորարական տեխնոլոգիաները, հաջողությամբ ձեւավորել ենք ընդգրկուն լուծումներ բոլոր տեսակի բիզնեսների համար, որոնք կարիք ունեն արտադրական, արդյունաբերական կամ պահեստային նոր տարածքների արագ եւ մատչելի ընդլայնման։ Մեր կողմից առաջարկվող ժամանակակից շինությունները դյուրակիր են, տարողունակ, արագ կառուցվող եւ որն ամենակարեւորն է զարգացող բիզնեսի համար, ի շնոհիվ նոր տեխնոլոգինաերի կիրառման նրանք նաեւ մատչելի են։ Մեր կողմից ձեւավորվել է պրոֆեսիոնալների թիմ, բաղկացած մասնագիտական խորհրդատուներից, պրոեկտ մենեջերներից, ճարտարապետներից և հմուտ շինարարներից, որոնք կուսումնասիրեն Ձեր բիզնեսի սպեցիֆիկ կարիքները, կնախագծեն պահանջներին բավարարող Ձեր նոր շինությունը եւ կարճ ժամանակում կկառուցեն այն։ Բիպլանի կողմից առաջարկվող շենքերը`​ Ապահովում են առավելագույն արագություն կառուցման մեջ շնորհիվ ճկուն արտադրական եւ հավագման պրոցեսի Ունեն նվազագույն գին, քանի որ ապահովում են ավելիքան 30% խնայողություն պողպատի օգտագործման մեջ շնորհիվ նոր տեխնոլոգիաների կիրառման Ունեն հնարավոր ամենաբարձր որակ, քանի որ Բիպլանը կիրառում է միայն լավագույն նյութերը Վերը նշվածը կարևոր առավելություններ են, որոնք երաշխավորում են նախագծի արդյունավետ եւ բարձրորակ իրականացումը ինչպես նաեւ նախագծի արագ շահագործումը։ Մեր փորձը և մասնագիտացված անձնակազմը թույլ են տալիս մեզ ոչ միայն ապահովել շենքի հաջող շինարարությունը, այլև նպաստել նախագծի արդյունավետությանը շահագործման փուլում։ Մեր հաճախորդներին համալիր լուծումներ պարունակող ծառայություններ մատուցելու համար մեր կողմից ստեղծվել է նաեւ առանձին բաժին, որը իր միջազգային գործընկերների հետ միասին, տրված շինության մեջ կիրականացնի լոգիստիկ նախագծում, առաջարկելով պահեստավորվող ապրանքների հնարավոր առավելագույն արդյունավետ պահեստավորում, ներառյալ մեքենա-տեխնիկական կիրառման եւ ծրագրային լուծումները։ Բիպլանի հետ համագործակցելով դուք կարող եք համոզված լինել, որ, երբ դուք ստանաք Ձեր նոր պահեստը, այն լիովին կհամապատասխանի ձերբիզնեսկարիքներին եւ հագեցած լինի բոլոր անհրաժեշտ պարագաներով և սարքավորումներով աշխարհի առաջատար արտադրողներց։ ​ Մենք նաև հավատում ենք, որ շինարարության անվտանգությունն պարտադիր պայման է ցանկացած նախագծի համար, հետևաբար մենք հետևում ենք բոլոր նորմերին, որպեսզի ապահովենք շենքի անվտանգ շահագործումը և մեր աշխատակազմի անվտանգությունը շինարարության ընթացքում: Յուրաքանչյուր գաղափարի անհատական մոտեցում, մասնագիտական նախագծերի կառավարում, ռեսուրսների օպտիմալացված օգտագործում եւ մեր թիմի լիարժեք նվիրվածություն՝ սա այն է, ինչ Դուք կստանաք, եթե համագործակցեք Բիպլանի հետ: Մենք կառուցում ենք ՝ Պահեստներ և լոգիստիկ տերմինալներ Արդյունաբերական եւ արտադրական կառույցներ Գյուղատնտեսական նշանակության շենքեր Սպորտային համալիրներ Առևտրային և կոմերցիոն ցուցասրահներ Ադմինիստրատիվ և գրասենյակային շենքեր Բազմահարկ կայանատեղիներ, մեքենանարեի եւ տեխնիկայի համար

Jobs at Bplan

The company currently has no vacancies

Look for jobs in similar companies or subscribe to Bplan page to receive notifications about vacancies posted by the company
Social media