You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
Սկսած 2012 թվականից՝ մենք ձևավորում ենք միջավայրեր, որտեղ համադրվում են նրբաճաշակ դիզայնը, ֆունկցիոնալությունը և բարձրակարգ որակը։
Մեր գործունեության հիմքում ընկած է անհատական մոտեցումը և մանրուքների նկատմամբ ուշադրությունը։
Սեփական արտադրամասի առկայությունը մեզ հնարավորություն է տալիս վերահսկել յուրաքանչյուր փուլ՝ գաղափարի ձևավորումից մինչև կատարյալ ավարտ՝ ապահովելով անթերի կատարում և բացառիկ արդյունք։
Համագործակցելով ոլորտի առաջատար մասնագիտացված արտադրամասերի հետ՝ մենք ընդլայնում ենք մեր հնարավորությունները՝ առաջարկելով բազմազան լուծումներ և իրականացնելով տարբեր բարդության նախագծեր։
Մենք ստեղծում ենք կահույք լամինատից մինչև բարձրակարգ փայտանյութով, իրականացնելով ինչպես էլեգանտ ստանդարտ լուծումներ, այնպես էլ ամբողջությամբ անհատական նախագծեր՝ հարմարեցված յուրաքանչյուր հաճախորդի ճաշակին, տարածքին և ապրելակերպին։
Մեզ համար կահույքը պարզապես արտադրանք չէ, այն միջավայր ստեղծելու արվեստ է։