You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
Best Western Plus Paradise Hotel dilijan
Մեր մասին
Best Western Plus Paradise Hotel Dilijan
Best Western Plus Paradise Hotel Dilijan-ը միջազգային Best Western Plus բրենդի ներքո գործող պրեմիում դասի հյուրանոց է, որը տեղակայված է Դիլիջանի բնության գեղատեսիլ միջավայրում և գործում է միջազգային բարձր ստանդարտներով։
Հյուրանոցը համադրում է ժամանակակից ճարտարապետությունը, դիզայներական ինտերիերը և բարձրակարգ սպասարկումը՝ ստեղծելով բացառիկ հյուրընկալության փորձ ինչպես հանգստի, այնպես էլ գործարար այցելությունների համար։
Մեր ենթակառուցվածքները և ծառայությունները
• Երկու բացօթյա լողավազան
• Փակ ջեռուցվող լողավազան և SPA գոտի
• Ժամանակակից ֆիթնես կենտրոն (Gym)
• Էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ (EV Chargers)
• Kids Club – մանկական խաղասենյակ
• Մեծ կոնֆերանս դահլիճ՝ բիզնես միջոցառումների և ֆորումների համար
• Ռեստորան՝ հայկական և եվրոպական խոհանոցով
• Նախաճաշ, ճաշ և ընթրիք՝ buffet style ձևաչափով
• A la carte մենյու
• Սուպերմոդեռն համարներ՝ դիզայներական կահույքով և ժամանակակից հարմարություններով
• 24/7 գործող Front Desk ծառայություն
Հյուրանոցը սպասարկում է միջազգային և տեղական հյուրերի՝ ապահովելով բարձրակարգ սպասարկում, կարգապահ կառավարման համակարգ և միջազգային բրենդի չափանիշներին համապատասխան որակ։
Մենք ձևավորում ենք պրոֆեսիոնալ թիմ, որը կիսում է գերազանցության մշակույթը և ձգտում է ստեղծել վստահելի, կայուն և հեղինակային հյուրանոցային միջավայր։