You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
Bars Real Estate Agency
«ԲԱՐՍ» ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին` Հայաստանի անշարժ գույքի շուկայում զբաղեցնելով առաջատար դիրքեր: Տարիներ շարունակ ընկերությունը տրամադրում է բարձրորակ մասնագիտացված ծառայություններ՝ հաշվի առնելով շուկայի ժամանակակից միտումները և հաճախորդների պահանջները:
Մենք տրամադրում ենք անշարժ գույքի ծառայությունների լրիվ շրջանակը՝ վաճառք և վարձակալություն, անշարժ գույքի առավել համապատասխան տարբերակի ընտրություն, գործարքների իրավաբանական ձևակերպում և այլն:
Մեր ընկերությունն ունի բոլոր տեսակի անշարժ գույքի մշտապես թարմացվող ծավալուն տվյալների բազա, որը ներառում է բնակարաններ, տներ, կոմերցիոն անշարժ գույք և տարբեր նշանակության հողատարածքներ: Ոլորտի փորձառու մասնագետները միշտ կօգնեն Ձեր նպատակներին և նախասիրություններին առավելագույնս համապատասխանող անշարժ գույքի որոնման հարցում:
Ընկերության հիմնական գերակա ուղղություններն են՝ խոշոր կոմերցիոն անշարժ գույքը, մայրաքաղաքի Փոքր և Մեծ Կենտրոնի բնակարանները, էքսկլյուզիվ տները և ամենագրավիչ հողատարածքները:
Մեր հաճախորդներն են անհատ անձինք, ընկերությունները, միջազգային կազմակերպությունները, բանկերը, ներդրողները և այլն: Համագործակցության ողջ տարիների ընթացքում, «ԲԱՐՍ» անշարժ գույքի գործակալությունը իր հաճախորդների և գործընկերների համար, եղել և մնում է վստահելիության և որակի հոմանիշը:
Jobs at Bars Real Estate Agency
The company currently has no vacancies