You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
Այ-Թի Լոջիք ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին և մինչ օրս համարվում է առաջատար` բիզնեսի, մանրածախ և մեծածախ առևտրի ավտոմատացման ոլորտում: Ընկերությունը մատակարարում, տեղադրում և սպասարկում է սառնարանային սարքավորումներ առևտրային և պահեստային դարակաշարեր դրամարկղային լուծումներ համաշխարհային արտադրողների առևտրային սարքավորումներ ինչպես նաև ընտրում է արդյունավետ լուծումներ և ծրագրային ապահովում նախագծում է բիզնես-գործընթացներ` հաճախորդների բիզնեսի առավելագույն արդյունավետությունն ապահովելու համար: Այ-Թի Լոջիք ընկերությունը ներկայացնում է աշխարհահռչակ արտադրողների առևտրային սարքավորումները: Նրանց թվում են Honeywell, Metrologic, Datamax, CAS, TSC, Posiflex, Birch, Motorola, Sirman, Beckers, Modern Expo, Aisberg: Մեր հաճախորդներն օգտվում են մի շարք հավելյալ ծառայություններից, որոնք ապահովում են մատակարարվող սարքավորումների բարձր որակն ու աշխատանքի առավելագույն արդյունավետությունը: Ընկերությունն իր հաճախորդների համար ապահովում է մասնագիտական տեխնիկական աջակցում և երկարաժամկետ երաշխիքային սպասարկում: Մեր ընկերության հիմնական նպատակն է գտնել ամենաարդյունավետ լուծումները` մեր հաճախորդների պահանջները բավարարելու համար