«Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը Հայաստանի առաջատար հետազոտական ընկերություններից մեկն է, որը գործում է 2006թ.-ից: IPSC ընկերության Հետազոտությունների բաժինն իրականացնում է՝ • Հանրային կարծիքի ուսումնասիրություններ, • Մարկետինգային հետազոտություններ, • Մոնիտորինգի և գնահատման հետազոտություններ, • Օմնիբուս հետազոտություններ, • Որակի ստուգում: IPSC ընկերության Հաղորդակցության բաժինն իրականացնում է՝ • Հաղորդակցության ռազմավարությունների մշակում, • Կորպորատիվ քաղաքականության և կանոնակարգերի մշակում, • Փոփոխությունների կառավարման խորհրդատվություն, • Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) խորհրդատվություն, • Հեղինակության կառավարման խորհրդատվություն, • Հանրային հարաբերությունների (PR) խորհրդատվություն: Բոլոր հարցումներն անանուն են, հետազոտության տվյալներն օգտագործվում են միմիայն ընդհանրացված տեսքով: